09:04 23 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2876)
84 0 0

Թեթև շարժիչով Paper 28 ինքնաթիռն ընկել է Լենինգրադի մարզի օդանավակայանից թռնելուց հետո մարզական թռիչքից ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի - Sputnik. ՌԴ Լենինգրադի մարզի Լոմոնոսովի շրջանում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով 3 մարդ է զոհվել՝ օդաչուն և երկու ուղևոր, ևս մեկը տուժել է։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Լոմոնոսովի շրջանի Գոստիլիցա օդանավակայանից թռիչքի ժամանակ ինքնաթիռի անկում է տեղի ունեցել։ Չորս մարդկանցից երեքը զոհվել են, մեկը` վիրավորվել», - հայտնել է գործակալության զրուցակիցը։

ՏԱՍՍ-ի տվյալներով ՝ փրկվածը երեխա է, նրան տեղափոխել են հիվանդանոց:

Ենթադրվում է, որ ինքնաթիռը կործանվել է օդում մեկ այլ` Cessna 150 օդանավի հետ բախվելուց հետո: Երկրորդ ինքնաթիռը վայրէջք է կատարել վնասներով, օդաչուն չի տուժել։

Երկու օդանավերն էլ վարժական թռիչք էին իրականացնում։

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2876)
թեգերը:
կործանում, ինքնաթիռ, Ռուսաստան, Սանկտ Պետերբուրգ

Գլխավոր թեմաներ