20:55 15 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.53
  • GBP712.78
  • EUR634.35
  • RUB7.13
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
90 0 0

Տարածված լուրերի համաձայն՝ Վլադիմիր Պուտինը պատվաստվել էր հունվարի 5-ին։ Սակայն նրա խոսնակն ասել է, որ տեղեկությւոնը չի համապատասխանում իրականությանը։

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի - Sputnik. Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է ավելի վաղ Telegram ալիքներում հայտնված տեղեկատվությունը Վլադիմիր Պուտինի պատվաստման մասին: Տեղեկությունը նա հայտնել է «Говорит Москва» ռադիոկայանի հետ զրույցում։

Տարածված լուրերի համաձայն՝ Վլադիմիր Պուտինը պատվաստվել էր հունվարի 5-ին։ Սակայն նրա խոսնակն ասել է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

«Ոչ։ Դա չի համապատասխանում իրականությանը։ Իր պատվաստման մասին նախագահն անձամբ կհայտնի», - ասել է Պեսկովը։

Դեկտեմբերի վերջին նախագահ Վլադիմիր Պուտինը իր մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ չի ընդունել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, քանի որ այն դեռևս նախատեսված չէ նրա տարիքի մարդկանց համար: Ռուսաստանի նախագահը նշել էր, որ անպայման կպատվաստվի, երբ դա հնարավոր լինի անել։

«Սպուտնիկ–V»–ից Թորոսյանի և մյուսների մոտ հետպատվաստումային խնդիրներ չեն եղել

Ըստ թեմայի

COVID-19-ի մուտացված շտամը մոտենում է ՀՀ սահմաններին. վարակակիրը հայտնաբերվել է Իրանում
Եվրահանձնաժողովը հաստատել է COVID-ի դեմ Նուբար Աֆեյանի Moderna ընկերության պատվաստանյութը
Իրանի գերագույն առաջնորդն արգելել է Covid-ի դեմ բրիտանական և ամերիկյան պատվաստանյութերը
թեգերը:
պատվաստումներ, կորոնավիրուս, Ռուսաստան, Դմիտրի Պեսկով, Վլադիմիր Պուտին

Գլխավոր թեմաներ