11:15 22 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.89
  • GBP712.54
  • EUR629.98
  • RUB7.05
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
93814

Ժամեր անց կմեկնարկի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևւի եռակողմ հանդիպումը։

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը ժամանել է Մոսկվա։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Flightradar ծառայության տվյալներով ՝ ինքնաթիռը վայրէջք է կատարել Վնուկովո-2 օդանավակայանում։ Փաշինյանն այսօր կմասնակցի Լեռնային Ղարաբաղի հարցով ՌԴ-Հայաստան-Ադրբեջան բանակցություններին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Մոսկվա հասնելու լուրը Facebook–ի իր էջում հայտնել է նաև նրա խոսնակ Մանե Գևորգյանը։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանեց Մոսկվա։ Ժամեր անց կմեկնարկի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևւի եռակողմ հանդիպումը»,–գրել նա:

Գևորգյանը խոստացել է, որ հանդիպման արդյունքների վերաբերյալ կլինի պաշտոնական հաղորդագրություն։

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր առավոտյան Փաշինյանի հրաժարականը պահանջող ուժերը փակել էին «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհը, որպեսզի խափանեին նրա թռիչքը, սակայն Փաշինյանին հաջողվեց հասնել օդանավակայան և մեկնել Մոսկվա։

Փաշինյանը չի ներկայացնում Հայաստանը և Արցախը․ Վազգեն Մանուկյանի հայտարարությունը

Ըստ թեմայի

Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարները քննարկել են Պուտին-Փաշինյան-Ալիև սպասվող հանդիպումը
Ինչ են խոսել Մակրոնը և Պուտինը Փաշինյանի ու Ալիևի՝ Մոսկվա այցելությունից առաջ․ մանրամասներ
«Թալանչի շներ, ես ձեր․․․»․ Փաշինյանի կողմնակից մի կին հայհոյեց նրա հակառակորդներին
թեգերը:
Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, բանակցություն, Իլհամ Ալիև, Վլադիմիր Պուտին, Մոսկվա, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ