00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ են պահանջում Մոսկվայում ՀՀ դեսպանատան դիմաց հավաքվածները. հայտնի է պահանջագրի տեքստը

© Sputnik / Asatur YesayantsПосольство Армении в России
Посольство Армении в России - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դեսպանատան շենքի մոտ հավաքվել են մի քանի տասնյակ մարդիկ, որոնք դեմ են Փաշինյանի մոսկովյան այցին ու հայ ժողովրդի անունից որևէ փաստաթղթի ստորագրմանը։

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Ռուսաստանի հայկական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջում են հրաժարական տալ՝ ճգնաժամի խորացումից խուսափելու համար։ Տեղեկությունը նշված է պահանջագրում, որի ստորագրահավաքը սկսել են Մոսկվայում Հայաստանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիայի մասնակիցները։

Владимир Путин проводит переговоры с Николом Пашиняном и Ильхамом Алиевым - Sputnik Արմենիա
Փաշինյանն ու Ալիևը միմյանց ձեռք չեն սեղմել. ինչպես է մեկնարկել եռակողմ հանդիպումը ՌԴ-ում

«Մենք կոչ ենք անում Փաշինյանին հրապարակել բոլոր գործարքների, ադրբեջանական կողմի հետ ձեռք բերված բանավոր ու գրավոր պայմանավորվածությունների մանրամասները, իսկ մինչ այդ պահանջում ենք ստորագրություն չդնել Հայաստանի ճակատագրի հետ կապված որևէ փաստաթղթի տակ», - նշված է պետիցիայի տեքստում։

Պահանջագրի հեղինակները կոչ են արել ՀՀ վարչապետին կասեցնել եռակողմ հայտարարության բոլոր կետերի իրագործումը ու հասնել նրան, որ Ադրբեջանը կատարի գերիների ու պահվող անձանց ազատ արձակելու մասին կետը։

Բացի այդ, պահանջագրում կոչ են անում Նիկոլ Փաշինյանին լսել ժողովրդին, Հայաստանի նախագահին, Ամենայն Հայոց և Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոսներին, խորհրդարանական ու արտախորհրդարանական կուսակցություններին ու  հասարակաքաղաքական ուժերին, մտավորականության ներկայացուցիչներին, գիտնականներին և այլ ոլորտի ներկայացուցիչներին ու հրաժարական տալ։

Եռակողմ հայտարարությունը հետևողականորեն իրականացվում է. Պուտին

Դեսպանատան շենքի մոտ մի քանի տասնյակ մարդիկ է հավաքվել։ Նրանք դեմ են Փաշինյանի մոսկովյան այցին ու հայ ժողովրդի անունից որևէ փաստաթղթի ստորագրմանը։

Ակտիվիստներն ընդգծում են, որ սպասում են վարչապետի հրաժարականին, ոչ թե Իլհամ Ալիևի հետ նրա հանդիպմանը, հատկապես մի փաստաթուղթ ստորագրելու համար, որը ոչ պաշտոնական տեղեկության համաձայն՝ հայկական կողմի համար ոչ շահավետ կետեր ունի։

«Ինքը մեր հայրենիքն է ծախել». հայ համայնքը ՌԴ–ում ՀՀ դեսպանատան մոտ բողոքի ակցիա է անում

Հիշեցնենք` այս պահին Մոսկվայում ընթանում է եռակողմ հանդիպում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև, ինչպես նաև առանձին Պուտին-Փաշինյան, Պուտին-Ալիև հանդիպումներ։

Լրահոս
0