03:39 07 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
Ղարաբաղյան հակամարտություն (395)
70020

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները առաջիկայում կներկայացնեն Ղարաբաղի զարգացման ծրագրերը:

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի -Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Ալիևի և Փաշինյանի հետ հանդիպման արդյունքում Ղարաբաղի զարգացման մասին համատեղ հայտարարություն է ստորագրվել:

Այսօրվա հանդիպումը ՌԴ նախագահը համարում է շատ կարևոր և օգտակար, քանի որ կողմերը կարողացան համաձայնության գալ և համատեղ համաձայնագիր ստորագրել։

«Հանդիպման ժամանակ եզրակացության եկանք, որ եռակողմ համաձայնագրի դրույթները մեծ հաշվով պահպանվում են»,–ասաց նա։

Նրա խոսքով` հայտարարությունը վերաբերում է իրավիճակի զարգացմանը տարածաշրջանում, կոնկրետ քայլեր է նախատեսում տնտեսական հարաբերություններում` ենթակառուցվածքների, նախագծերի։

«Այս նպատակով աշխատանքային խումբ կձևավորվի, որը կգլխավորեն Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները»,–ասաց նա։

Պուտինի խոսքով` առաջիկայում աշխատանքային խումբն արդեն իսկ մասնագիտական խմբեր կստեղծի, որոնք հստակ ծրագրեր կներկայացնեն տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի զարգացման համար։

Փաշինյանն ու Ալիևը միմյանց ձեռք չեն սեղմել. ինչպես է մեկնարկել եռակողմ հանդիպումը ՌԴ-ում

Այս համաձայնագրի իրականացումը, ըստ ՌԴ նախագահի, ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի ժողովրդի շահերին կծառայի, այլ նաև տարածաշրջանի` այդ թվում` ՌԴ–ի հետաքրքրություններին։

թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն (395)

Ըստ թեմայի

Փաշինյանն ու Ալիևը միմյանց ձեռք չեն սեղմել. ինչպես է մեկնարկել եռակողմ հանդիպումը ՌԴ-ում
Ի՞նչ են պահանջում Մոսկվայում ՀՀ դեսպանատան դիմաց հավաքվածները. հայտնի է պահանջագրի տեքստը
Եռակողմ աշխատանքային խումբը կզբաղվի տարածաշրջանում բնականոն կյանքի վերականգնման հարցերով
թեգերը:
Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Վլադիմիր Պուտին, Նիկոլ Փաշինյան, Իլհամ Ալիև

Գլխավոր թեմաներ