22:50 10 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
109 0 0

Ռուսաստանի իշխանությունը մոտ ապագայում կզբաղվի աշխատանքային միգրանտներին ներգրավելու գործընթացի պարզեցման հարցով։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է կառավարությանը դիտարկել շինարարություններում աշխատանքային միգրանտների ներգրավման պարզեցման հարցը։ Հանձնարարությունները հրապարակվել են Կրեմլի կայքում։

Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Անդրեյ Բելոուսվն ասել էր, որ շինարարությունում կադրերի մեծ պակաս կա, քանի որ արտասահմանցիները, միգրանտները համավարակի պատճառով չեն կարողանում ընդգրկվել այդ գործընթացներում։

 «Շինարարական-մոնտաժային աշխատանքներում դիտարկել ՌԴ քաղաքացի չհանդիսացող (այդ թվում նաև ԱՊՀ երկրներից) աշխատողների ներգրավման կարգի պարզեցումը՝ COVID-19-ի նոր ալիքը կանխելու նպատակով սանիտարական-համաճարակաբանական պահանջների պահպանմամբ», - նշված է Կրեմլի կայքում հրապարակված հանձնարարության մեջ։

Հանձնարարության կատարման ժամկետը մարտի 1-ն է։

Ռուսաստանում առաջարկում են միգրանտների համար նախնական հարկ սահմանել

ՌԴ ՆԳՆ տվյալների համաձայն՝ Ռուսաստանում ավելի քան 6 միլիոն միգրանտ կա։ Օրերս Ռուսաստանի շինարարության նախարարությունն առաջարկել էր աշխատանքային միգրանտների համար պարզեցնել մուտքի պայմանները։  Նախարարության տվյալների համաձայն՝ երկրի 50 շրջաններում շինարարություններում աշխատողների պակաս կա։ Դրա պատճառներից մեկը արտասահմանցի աշխատակիցների` Ռուսաստան մուտք գործելու արգելքն է։

Ըստ թեմայի

Ռուսաստանի հումանիտար օգնության շնորհիվ Արցախում ավելի քան 300 օբյեկտ է վերականգնվել
Ռուսաստանում կսկսվի COVID-19-ի դեմ զանգվածային պատվաստումը
Նոր թռիչքներ չեն լինի․ Ռուսաստանը դուրս է գալիս Բաց երկնքի պայմանագրից
թեգերը:
շինարարություն, միգրանտ, Վլադիմիր Պուտին, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ