22:30 28 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.96
  • GBP736.03
  • EUR640.20
  • RUB7.08
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
58601

Սերգեյ Լավրովի խոսքով՝ գերիների հարցում շատ խնդիրներ ունի հայկական կողմը։ Նախևառաջ պետք էր, որ կողմերը կորած անձանց ցուցակներ կազմեին։ Հայկական կողմից ցուցակները միանգամից և ամբողջությամբ չեն եղել։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. Ռուսաստանը ջանքեր է գործադրում՝ արցախյան պատերազմի գերիների վերադարձի հարցը վերջնական լուծելու համար։ Այս մասին այսօր հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ։

Լավրովը հիշեցրել է, որ գերիների հարցը նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարության մի կետն է։ Այդ խնդիրը բազմիցս քննարկվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հեռախոսազրույցների ընթացքում, նաև՝ Լավրովի ու Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների զրույցներում։  

«Գերիների հարցը նաև երկարատև քննարկման թեմա դարձավ, երբ Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները Մոսկվա եկան», - ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ գերիների հարցում սկզբում ամենաշատ խնդիրները հայերի մոտ էին։ Նախևառաջ պետք էր, որ կողմերը կորած անձանց ցուցակներ կազմեին։ Ադրբեջանն այդ ցուցակները տվել էր, նրանք շատ չէին. ոչ միանգամից, բայց բոլորը վերադարձան։ Դրանից հետո կորած ադրբեջանցիների հետ կապված ոչ մի միջադեպ չի եղել։   

«Հայկական կողմից ցուցակները միանգամից և ամբողջությամբ չեն եղել։ Եվ արդյունքում փոխանակվեցին նրանց, ովքեր մասնակից էին մինչև նոյեմբերի 9-ի գործողություններին։ Բայց հիմա գլխավորը խնդիրը դեկտեմբերին Հադրութի շրջանում գերեվարվածներն են։ Ադրբեջանական կողմը հայտարարել է, որ քանի որ այդ մարդիկ զինադադարից հետո եղել են Հադրութում, ապա նրանց պետք է դիտարկել առանձին կարգով։ Մենք և մասնավորապես նախագահ Պուտինը, այնուամենայնիվ, պնդում ենք հարցի քննարկումը շարունակելու անհրաժեշտությունը, որպեսզի առաջնորդվենք բոլորը բոլորի դիմաց սկզբունքով, և հարցը փակվի», - հավելել է Լավրովը:

Ինչու չլուծվեց գերիների հարցը. իրավապաշտպանը մատնանշել է խանգարող հանգամանքները և սխալները

ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ խոսել է հայ գործընկերոջ հետ ՝ վերջնական ցուցակները ճշտելու նպատակով։ Սակայն պարզվել է, որ գերիները 62-ից շատ են, ինչպես նախկինում էր ասվել։ Այժմ ցուցակները ճշտվում են ՝ հասկանալու համար, թե որտեղ կարող են գտնվել այդ մարդիկ։

Ալիևը գերիների հարցը դարձնում է խաղաքարտ և փորձում շահարկել բանակցություններում

Լավրովն ասել է նաև, որ ռուսական զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը շարունակում է շփման մեջ մնալ հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ` գերիների խնդիրը լուծելու համար։

Նշենք, որ գերիների թվի մասին պաշտոնական տեղեկություն չկա, բայց որոշ լուրերի համաձայն` հայկական կողմը թշնամու մոտ այս պահին 120 գերի ունի։

Ըստ թեմայի

Բոլոր գործընկեր երկրները պետք է ջանքեր գործադրեն գերիների վերադարձի համար․ Միրզոյան
«Կոչ եմ անում վստահել մեր ջանքերին». ՀՀ արտգործնախարարը` գերիների վերադարձի մասին
Աժ-ում փակ դռների հետևում քննարկել են գերիների վերադարձի հարցը
թեգերը:
ռազմագերի, գերի, Ադրբեջան, Հայաստան, Սերգեյ Լավրով

Գլխավոր թեմաներ