13:00 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.36
  • GBP731.18
  • EUR633.20
  • RUB7.07
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
133 0 0

Մոսկվայի կենտրոնում իրավապահ մարմինների աշխատակիցների նկատմամաբ ուժի կիրառման փաստով ընթանում է նախաքննություն։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Իրավապահ մարմինների երեսունինը աշխատակից տուժել են Ռուսաստանի մայրաքաղաքում չարտոնված ակցիայի ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իրավապահ մարմիններում ունեցած աղբյուրին։

«Իրավապահ մարմինների աշխատակիցներից 39–ը տուժել են։ Սակայն վնասվածքները թեթև են», - ասել է գործակալության զրուցակիցը։

Ավելի ուշ ՌԴ քննչական կոմիտեն հայտնել է, որ Մոսկվայի կենտրոնում իրավապահ մարմինների աշխատակիցների նկատմամաբ ուժի կիրառման փաստով նախաքննչական ստուգումներ են արվում։

«Մի շարք ստուգումներ են արվում իրավապահ մարմինների աշխատակիցների հանդեպ բռնության կիրառման փաստերով», - ասել է քննչական կոմիտեի Մոսկվայի վարչության ղեկավարի ավագ օգնական Յուլյա Իվանովան։

Ռուսաստանում քրեական պատիժ կսահմանվի դեռահասներին հանրահավաքներում ներգրավելու համար

Նախնական տվյալների համաձայն՝ հունվարի 23-ին Մոսկվայի կենտրոնում չարտոնված միտինգի ընթացքում ծառայության մեջ գտնվող աշխատակիցների հանդեպ բռնության կիրառման մի շարք փաստեր են բացահայտվել։

Ավելի վաղ ՌԴ գլխավոր դատախազությունը պահանջել էր արգելափակել համացանցում հանրահավաքներ անցկացնելու կոչերը․ նման միջոցառումներն արդեն իսկ օրենքով արգելված են։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ նման ակցիաների կոչեր են անում «որոշ սադրիչներ», որոնց գործողությունները «շատ հասկանալի են»։

Նավալնուն ձերբակալել են Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում. տեսանյութ

Ըստ թեմայի

Նավալնին օգտվում է արևմտյան հատուկ ծառայություններից․ Վոլոդինն` «ուղարկած մարդու» մասին
Մերկելը գաղտնի հանդիպել է Նավալնու հետ. Spiegel
Թրամփը չի ցանկանում խառնվել Նավալնու հետ կապված «մութ պատմությանը»
թեգերը:
Տուժածներ, ոստիկան, Բողոքի ակցիա, Մոսկվա

Գլխավոր թեմաներ