16:31 26 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.96
  • GBP736.03
  • EUR640.20
  • RUB7.08
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
93 0 0

ՌԴ նախագահի մամուլի խոսնակն անօրինական ակցիաների մասին ԱՄՆ դեսպանատան հրապարակումները Ռուսաստանի ներքին գործերին միջամտություն է անվանել։

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik.  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Ալեքսեյ Նավալնիի պաշտպանության ցույցերին ԱՄՆ-ի արձագանքը, ասել է, որ Նահանգները նման կերպով միջամտում են Ռուսաստանի ներքին գործերին։

«Ամերիկացի գործընկերներին խորհուրդ կտամ իրենց մեր տեղը դնել և մտածել, թե ինչպես կարձագանքեին իրենք, եթե Ռուսաստանն իրեն թույլ տար նույն ոգով մեկնաբանել Վաշինգտոնում տեղի ունեցած վերջին բողոքի ակցիաները», - ասել է նա «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նա հավելել է, որ դրանք ոչ կոռեկտ հրապարակումներ են։

«Իհարկե, դրանք ոչ կոռեկտ հրապարակումներ են և անուղղակի բացարձակ միջամտություն են մեր ներքին գործերին։ Այսինքն՝ անուղղակիորեն դա ուղղակի Ռուսաստանի Դաշնության օրենքի խախտում է», - հայտարարել է Պեսկովը։

Ավելի վաղ ամերիկյան դիվանագիտական առաքելությունը, Ռուսաստանում անօրինական ակցիաների մասին լուրերի ֆոնին հայտարարել էր, որ պաշտպանում է բոլոր մարդկանց խաղաղ ցույցերի, կարծիքների արտահայտման ազատության իրավունքը, իսկ ռուսական իշխանությունների միջոցներն իբր «ուղղված են այդ իրավունքների ճնշմանը»:

Նավալնին օգտվում է արևմտյան հատուկ ծառայություններից․ Վոլոդինն` «ուղարկած մարդու» մասին

Ռուսաստանի տարբեր քաղաքներում շաբաթ օրը տեղի են ունեցել չարտոնված բողոքի ակցիաներ՝ Ալեքսեյ Նավալնու կողմնակիցների մասնակցությամբ։ Ռուսաստանի ՆԳՆ-ն և Գլխավոր դատախազությունը ակցիայի ինչպես կազմակերպիչներին, այնպես էլ շարքային մասնակիցներին բազմիցս նախազգուշացրել են պատասխանատվության մասին:

Ըստ թեմայի

«Առանց Նիկոլ Հայաստան». Երևանում բողոքի ավտոերթ էր. տեսանյութ
Փաշինյանի հրաժարականը պահանջող ավտոերթի մասնակիցներից մեկին բերման են ենթարկել
«Բացեք երկիրը»․ Թբիլիսիում բողոքի ակցիա է կորոնավիրուսային սահմանափակումների դեմ
թեգերը:
Բողոքի ակցիա, Ռուսաստան, ԱՄՆ, Դմիտրի Պեսկով, Վլադիմիր Պուտին, Ալեքսեյ Նավալնի

Գլխավոր թեմաներ