03:56 20 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.21
  • GBP725.66
  • EUR628.69
  • RUB6.87
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
647 0 0

Ալեքսեյ Նավալնու ֆիլմը, որը պատմում էր Գելենջիկի «պալատի» մասին, մեծ աղմուկ բարձրացրեց հանրության շրջանում։ Այդ «բացահայտման» հետքերով են գնացել Mash-ի լրագրողները։ Եվ ահա թե ինչ են նրանք պարզել։

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Գելենջիկ քաղաքում գտնվող «պալատը», որի մասին խոսվում է Ալեքսեյ Նավալնու հրապարակման մեջ, շինարարության փուլում է, ինչպես երևում է Mash Telegram-ալիքի լրագրողների ռեպորտաժում։

«Պալատին մոտեցողներին դիմավորում է առանց դարպասների շքամուտքը․ դարպաս պարզապես չկա։ Ոչ մի Ցարական արծվի կրկնօրինակ՝ Ձմեռային պալատի թագով։ Լոկացիան շատ հեշտ է նկարագրել՝ համընդհանուր բետոն։ Ըստ էության, ամեն ինչ շինարարության զրոյական փուլում է»,-ասվում է տեսանյութում։

Վաճառիր առանձնատունդ ու քաղաք գնիր ԱՄՆ–ում. 4 հետաքրքիր առաջարկ հայ օլիգարխներին

Լրագրողներին ուղեկցում է տեխնիկական վերահսկողության ներկայացուցիչը, որն արդեն 6 տարի հետևում է պալատի շինարարությանը։ Թղթակիցներին հաջողվել է տեսնել 16 միանման տարածք` «բետոնե սենյակ՝ բետոնե սենյակի հետևից»։ Ընդ որում՝ այնտեղ, որտեղ «հետաքննության» մեջ տեղակայված է նարգիլիեի սրահը, ծխատար խողովակների փոխարեն շինարարների «բիտովկան» է՝ սենյակ, որտեղ պահվում են նրանց պաշտպանիչ գլխարկները, հագուստն ու կոշիկները։

Հավանական նախասրահը կառուցման փուլում է, իսկ «ակվադիսկոտեկը» շինարարներն անվանում են շատրվան, որը նույնպես չի աշխատում։ Ռեպորտաժի կադրերում երևում են տախտակներ, բազմաթիվ լարեր, բետոնե սալիկներ և «վարդակները չեն աշխատում» գրությունը։

«Շուրջբոլորը բազմաթիվ բանվորներ են։ Ամեն քայլափոխի շինարարների ես հանդիպում։ Մինչ մենք դիտում էինք տարածքը, նրանք ծակում էին, հորատում և զբաղվում նրանով, ինչով պետք է զբաղվեն․․․ Ճիշտն ասած՝ բավականին ձանձրալի էր։ Չհաջողվեց տեսնել այդ դղյակը»,-ասում է ռեպորտաժի հեղինակը։

Նշվում է, որ շենքը, շինարարների գնահատականով, կհանձնեն 5-6 տարուց։ Լրագրողներն այդպես էլ չեն պարզել` ում է պատկանում պալատը։ Նրանք հուսով են, որ սեփականատերերն իրենք կարձագանքեն։

Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ չի նայել Գելենջիկի «պալատի» մասին ֆիլմը, քանի որ ժամանակ չունի, բայց դիտել է այն տեսագրությունները, որոնք ցույց են տվել օգնականները։ Նա նշել է, որ «հետաքննության» մեջ նշվող ունեցվածքից ոչինչ իրեն կամ իր բարեկամներին չի պատկանում և չի պատկանել։

Պուտինի դիմանկարը «հայտնվել» է բրնձի վրա. ի՞նչ ցանկություն ունի Տեր–Ղազարյանի ծոռնուհին

Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ ասել է, որ Գելենջիկի պալատի սեփականատերերը մեկ կամ մի քանի գործարարներ են։ Նրա խոսքով՝ Կրեմլն անուններ չի հրապարակի, քանի որ կոռեկտ չի լինի։ Նախագահի վարչակազմում հայտարարել են նաև, որ տեղյակ են եղել պատրաստվող կեղծ բացահայտումների և տեղեկատվական հարձակումների մասին։

Համակարգը քայքայվում է․ Պուտինը` փոփոխությունների ու նոր մարտահրավերների մասին

Ըստ թեմայի

Աղջիկը հրաժարվել է մեծահարուստ փեսացուի ծաղկեփնջից ու մեքենայից. տեսանյութ
Նա լքեց իրեն շքեղ տուն նվիրած մեծահարուստին, կամ Միքայել Արամյանցի սիրո պատմությունը
Առյուծներով տան գաղտնիքը. ինչպես մեծահարուստ Ղուկասյանը փորձանք բերեց իր ընտանիքի գլխին
թեգերը:
Դմիտրի Պեսկով, Վլադիմիր Պուտին, Գելենջիկ, Ալեքսեյ Նավալնի, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ