06:09 07 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
44 0 0

Անդրեյ Ռուդենկոյի կարծիքով՝ Մինսկի ձևաչափն այժմ պետք է նպաստի Հայաստանի ու Ադրբեջանի միջև վստահության միջոցների ամրապնդմանը:

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը պետք է շարունակվի։ Նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:

Արցախում հրադադարից ու Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածություններից հետո շատ դիտորդները կարծում են, որ Մինսկի ձևաչափը կորցրել է իր արդիականությունը:

Մինչդեռ ռուս դիվանագետը կարծում է, որ միջնորդները կարևոր ներդրում են ունեցել հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մշակման գործում։ Այդ սկզբունքներից  շատերն իրենց արտացոլումն են գտել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ:

«Դա վերաբերում է նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող շրջաններն Ադրբեջանին վերադարձնելուն, փախստականների վերադարձին, Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միջանցքի պահպանմանը, անվտանգության ապահովմանը, խաղաղապահ գործողությանը, տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակմանը», - նշել է փոխնախարարը:

Արման Թաթոյանը գերիների հարցով դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

Ռուդենկոն կարծում է, որ նախկինի պես պահանջված է մնում համապարփակ քաղաքական կարգավորման հասնելու խնդիրը, որը ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի (1994 թ.) որոշումներին համապատասխան դրված էր Մինսկի խմբի համանախագահների գործողությունների հիմքում:

«Եռյակը» ունի հզոր միջազգային աջակցություն ու կարող է օգտակար լինել հետագա քայլերի, այդ թվում՝ կարգավիճակի հարցի վերաբերյալ փոխընդունելի մոտեցումների մշակման գործում: Բայց զգուշորեն և չշտապելով, երբ ժամանակը գա», - հավելել է փոխարտգործնախարարը։

Ռուդենկոյի կարծիքով՝ այժմ ԵԱՀԿ Մինսկի խումբը, իր համանախագահները կարող են ակտիվություն ցուցաբերել հայերի ու ադրբեջանցիների միջև վստահության ամրապնդման հարցերում: Դիվանագետը վտստահ է, որ քաղաքացիական հասարակության շրջանակում երկխոսության զարգացումը կնպաստի տարածաշրջանում իրավիճակի ընդհանուր առողջացմանն ու քաղաքական ուղու հետագա քայլերի նախադրյալների ստեղծմանը։

Ռուդենկոն անդրադարձել է նաև վերջերս մամուլում հայտնված տեղեկություններին` Ադրբեջանում թուրքական ռազմակայանների հնարավոր ստեղծման մասին: Նրա խոսքով՝ Մոսկվան ելնում է նրանից, որ տարածաշրջանում Անկարայի հետ ռազմական գծով փոխգործակցությունը կառուցվում է Աղդամի շրջանում հունվարի 30-ից գործող ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնի շրջանակում:

Ըստ թեմայի

ՀՀ գլխավոր դատախազը մեկնել է Արցախ ու հանդիպել Արայիկ Հարությունյանին
ՀՀ վարչապետն ու Արցախի նախագահը խոշոր նախագծեր են քննարկել
Ժամկետային զինծառայողներին Հայաստանից Արցախ չեն ուղարկում
թեգերը:
Ռուսաստան, Արցախյան պատերազմ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, ԵԱՀԿ Մինսկի Խումբ

Գլխավոր թեմաներ