18:32 06 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
41 0 0

Նա մասնակցել է «Պատերազմ և խաղաղություն», «Վառվիր, վառվիր, իմ աստղ» ֆիլմերի աշխատանքներին, նկարահանել է Չեռնոբիլի աղետը։

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի - Sputnik. Այսօր կյանքից հեռացել է խորհրդային կինոօպերատոր Ավետիս Զենյանը: Կինը՝ Գալինան, հայտնաբերել է նրա անշնչացած մարմինը, բայց միևնույնն է` շտապօգնություն է կանչել։ Ինչպես գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան», դեպքի վայր ժամանած բժիշկներն ընդամենը արձանագրել են մահը:

85-ամյա Զենյանը տառապում էր քաղցկեղից։

Մահացել է հայտնի ծանրորդ Յուրի Վլասովը

Նրա մասնագիտական գործունեության գագաթնակետերից է Սերգեյ Բոնդարչուկի «Պատերազմ և խաղաղություն» ֆիլմը, որտեղ Զենյանը եղել է օպերատորներից մեկը և միակը, ով աշխատել է ֆիլմի բոլոր 4 մասերի վրա` սկզբից մինչև վերջ անցնելով լեգենդար կինոպատմության ստեղծման 6-ամյա ուղին: «Պատերազմ և խաղաղություն» ֆիլմի նկարահանումներից հետո Ավետիսը մասնակցել է «Վառվիր, վառվիր, իմ աստղ» ֆիլմի աշխատանքներին։ Նա Չեռնոբիլն աղետից հետո ուղղաթիռից նկարահանել է քաղաքը:

Մահացել է Արգենտինայի նախկին նախագահ, պատվավոր երևանցի Կառլոս Մենեմը

թեգերը:
քաղցկեղ, Մահ

Գլխավոր թեմաներ