20:14 04 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD524.98
  • GBP731.19
  • EUR631.71
  • RUB7.11
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
507 0 0

Գիշերվա ժամը երկուսին Սանկտ-Պետերբուրգի հյուրանոցներից մեկում տղամարդը սկսել է վազել աղջկա հետևից։ Վերջինս պատսպարվել է համարներից մեկում։

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Ռուսաստանում Հայաստանի դեսպանի որդին մի աղջկա է փրկել չափազանց համառ երկրպագուից, որը «կծել է աղջկա ականջի բլթակը», գրում է «Ֆոնտանկան»։

Ինչպես պարբերականին հայտնել են ոչ գերատեսչական անվտանգության մամուլի ծառայությունից, գիշերվա ժամը 2։30-ի շրջանում սկսել է աշխատել քաղաքի կենտրոնի հյուրանոցներից մեկի տագնապի ազդանշանը։

 «Երեք րոպե անց օբյեկտ են ժամանել «Ռոսգվարդիայի» աշխատակիցները և ձերբակալել են հարբած կենվորին, որը մարմնական վնասվածքներ էր հասցրել իր հետ նույն համարում գտնվող ծանոթուհուն»,-հայտնել է մամուլի ծառայությունը։

Պարբերականի տվյալներով՝ ծնունդով Դաղստանից 29-ամյա տղամարդը, որը վերջին 18 տարին ընտանիքի հետ միասին ապրում է Սանկտ-Պետերբուրգում, հյուրանոցում համար էր ամրագրել երեք օր առաջ։ Նախորդ օրը նա հյուրանոց էր եկել մի աղջկա հետ։

Գիշերվա ժամը երկուսին մոտ, պատմում են աղբյուրները, նա սկսել է աղջկա հետևից վազել հյուրանոցով մեկ։ Աղջիկը փախել է և սկսել ծեծել համարների դռները։ Նախնական տեղեկություններով՝ նախքան շտապօգնությունը տեղ կհասներ, նրան ապաստան է տվել Հայաստանի դեսպանի որդին։

Երբ տեղ են հասել անվտանգության աշխատակիցները, աղմուկ բարձրացնող տղամարդը փորձել է ազատվել նրանցից՝ թափահարելով ինչ-որ փաստաթղթերի կազմեր, որոնց վրա գրված է եղել «Կալինինի շրջանում Դաղստանի երիտասարդական քաղաքականության կոմիտեի լիազոր» տարօրինակ կոչումը։

Կալինինի շրջանի վարչակազմում այդպիսի լիազորի մասին չեն հիշել։ Իսկ հյուրանոց եկած ոստիկանությանն արդեն տղամարդը տարօրինակ վկայականը ցույց չի տվել։ Նրա մոտ կասկածելի կանաչ նյութով փոքրիկ փաթեթ են հայտնաբերել։

Ադրբեջանի 10 քաղաքացու արգելել են մուտք գործել ՌԴ` Պետերբուրգում «Ղարաբաղ» ակցիայի համար

Միջադեպի առնչությամբ կատարվում է ստուգում։ Աղջկան բժշկական օգնություն են ցուցաբերել։

Ձերբակալված տղամարդը, ըստ բաց աղբյուրների, մի քանի տարի առաջ Պետերբուրգում մորթե արտադրանքով զբաղվող ընկերություն է բացել։ Նա ունի երկու երեխա՝ 5 և 8 տարեկան։

Ըստ թեմայի

Տիգրան Քեոսայան․ Ռուսաստանի և Հայաստանի բարեկամությունն անգամ Փաշինյանով չես ոչնչացնի
Միխայիլ Բոյարսկին հիվանդանոցում է․ արտիստի կինը մանրամասներ է պատմել
Սանկտ Պետերբուրգում մի կին ծեծել է տրոլեյբուսի վարորդին
թեգերը:
Հյուրանոց, Դեսպան, Սանկտ Պետերբուրգ

Գլխավոր թեմաներ