12:41 23 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.24
  • GBP726.17
  • EUR628.99
  • RUB6.86
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը աշխարհում (1020)
29 0 0

Նոր պատվաստանյութն արդյունավետ կլինի մուտացիայի ենթարկված շտամների դեմ, քանի որ դրանում վիրուսն օգտագործվում է ամբողջությամբ, ոչ թե դրա գենոմի հատվածների տեսքով:

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. Ռուսաստանի առողջապահության նախարարությունը գրանցել է COVID-19-ի դեմ «ԿովիՎակ» պատվաստանյութը, որը ստեղծվել է Մ. Պ. Չումակովի անվան գիտական կենտրոնում: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը։

Միշուստինը նշել է, որ դեղամիջոցի առաջին 127 հազար չափաբաժինը շրջանառության մեջ կմտնի մարտի կեսերին: Նախատեսվում է նաև միջազգային շուկաներ մուտք գործել:

«ԿովիՎակ» պատվաստուկը ոչ թե պարզապես երրորդն է «ՍպուտնիկV»-ից ու «ԷպիՎակԿորոնայից» հետո, այլև երրորդն է իր տեսակով։ Այն մշակվել է ամբողջական ապաակտիվացված (երբեմն ասում են «սպանված») կորոնավիրուսի հիման վրա։ Երբ այն օրգանիզմ է ներթափանցում, ճանաչում վիրուսի հակագենային կազմը, հիշում այն, ու ապագայում պետք է պատրաստ լինի դրա բոլոր դրսևորումներին։

ՌԳԱ թղթակից անդամ, Չումակովի անվան կենտրոնի տնօրեն Այդար Իշմուխամետովի կարծիքով՝ «ԿովիՎակն» արդյունավետ կլինի նաև մուտացիայի ենթարկված շտամների դեմ, քանի որ դրանում վիրուսն ամբողջությամբ է օգտագործվել, ոչ թե դրա գենոմի հատվածների տեսքով:

Արցախում խաղաղապահների պատվաստումը «Սպուտնիկ-V»-ի երկրորդ բաղադրիչով ավարտվել է

Նշվում է, որ կլինիկական փորձարկումները սկսվել են հոկտեմբերի սկզբին, դեռ անցանկալի դրսևորումներ չեն հայտնաբերվել: Շուտով կավարտվի երկրորդ փուլը, այնուհետև թեստեր կանցկացվեն երեք հազար կամավորների վրա։ Դեղը խորհուրդ է տրվում 18-ից 60 տարեկան մարդկանց: Ցուցումները կարող են ընդլայնել 60 տարեկանից մեծ կամավորների (ու նույն տարիքային խմբի ուղեկցող հիվանդություններ ունեցող մարդկանց) հետ փորձարկումների երկրորդ փուլից հետո։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի դեմ աշխարհում գրանցված առաջին պատվաստանյութը «Սպուտնիկ V»-ն է, որը մշակվել է Գամալեայի անվան կենտրոնի կողմից ՌՖՄԻ-ի հետ համատեղ: Բացի այդ, անցյալ տարվա հոկտեմբերին առողջապահության նախարարությունը գրանցել է ևս մեկ պատվաստանյութ՝ «ԷպիՎակԿորոնա», որը մշակվել է Նովոսիբիրսկի «Վեկտոր» կենտրոնի կողմից:

Իտալացի գիտնականները դրական եզրակացություն են տվել «Սպուտնիկ V» պատվաստանյութի վերաբերյալ

թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (1020)

Ըստ թեմայի

Հայաստանյան արտադրողները կարող են ներգրավվել «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրության մեջ
Հայաստանը հավանություն է տվել կորոնավիրուսի դեմ 3 պատվաստանյութի ձեռքբերմանը. նախարար
Սա առանձնացնում է պատվաստանյութը մյուսներից. մասնագետը նշել է Սպուտնիկ V–ի առավելությունը
թեգերը:
Ռուսաստան, պատվաստանյութ, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ