03:28 18 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.20
  • GBP719.54
  • EUR625.49
  • RUB6.89
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
53 0 0

Մարզի փոխարտգործնախարար Ալեքսանդր Սկրյաբինը շեշտել է, որ Ռոստովի մարզը բավականին ուժեղ կապեր ունի Հայաստանի հետ։

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. Ռոստովի մարզում մտադիր են զարգացնել ռուս-հայկական հարաբերությունների գիտահետազոտական ուսումնասիրությունը և նույնիսկ հայագիտության կենտրոն հիմնել Հարավային դաշնային համալսարանում: Տեղեկությունը հաղորդում է «Արգումենտի ի ֆակտին»։

Նշվում է, որ Ռոստովի մարզում ակտիվորեն իրականացվում է «Էթնոմշակութային կոդը» նախագիծը, որը ստեղծվել է 2021 թվականին: Այն նախաձեռնել են Հարավային դաշնային համալսարանում իրավագիտության ֆակուլտետի ուսանողները։ Նախագիծը նպատակ ունի ամրապնդել ազգամիջյան բարեկամությունը  երիտասարդության շրջանում:

Հենց այս նախագծի շրջանակներում էլ օրերս բացվել է հայագիտության կենտրոնը։ Այստեղ դասախոսություններ կկարդան հայ ժողովրդի մշակույթի և պատմության մասին։ Նոր Նախիջևանի հայկական համայնքի ղեկավար Հարություն Սուրմալյանը և համալսարանի ռեկտոր Իրինա Շևչենկոն համագործակցության պայմանագիր են ստորագրել:

«Շատ կարևոր է մեզ համար, որ այս նախագիծը մեկնարկում է հենց Հայաստանով, որի մասին մենք շատ բան գիտենք, բայց ավելի ենք գնահատում և սիրում այն, ինչ տեղի է ունենում Նախիջևանում, Մյասնիկյանի շրջանում և բոլոր մյուս անկյուններում, որովհետև դա պատմության առանձին էջ է մեր երկրների, մեր տարածաշրջանի և մեր համալսարանի համար»,– ասել է Շևչենկոն։

Հայաստանի ավագ դպրոցներն ամերիկյան ձևաչափ կունենան. այնտեղ «Հայագիտություն» առարկա կներդրվի

Մարզի փոխարտգործնախարար Ալեքսանդր Սկրյաբինը շեշտել է, որ Ռոստովի մարզը բավականին ուժեղ կապեր ունի Հայաստանի հետ, այդ թվում ՝ տնտեսական, և նոր պայմանագրի ստորագրումն ավելի մեծ թափ կհաղորդի տնտեսական հարաբերությունների զարգացմանը։

Ակնկալվում է, որ սա սկիզբ կդառնա ավելի խորը երկկողմ հետազոտական և գիտահետազոտական կապերի ձևավորման համար։

Ըստ թեմայի

ԲՊՀ-ում կգործի լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոն
Ռուսերենը պաշտոնական լեզու կդառնա Արցախում. օրինագիծն արդեն պատրաստ է
Պետակա՞ն, թե՞ պաշտոնական լեզու. ԱՀ պատգամավորը ներկայացնում է տարբերությունները
թեգերը:
Ռոստովի մարզ, հայ, Հայաստան, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ