06:38 07 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
10110

Ռուսաստանը վերահսկում է սպառազինությունների համաշխարհային շուկայի մոտ մեկ երրորդը ու ներկայացնում է ռազմաարդյունաբերական համալիրի գլխավոր նորույթները փետրվարի 21-25-ը ԱՄԷ մայրաքաղաքում անցկացվող IDEX 2021 միջազգային խոշորագույն ռազմական ցուցահանդեսում:

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

IDEX 2021 զենքի սրահի ռուսական միասնական ցուցադրությունը զբաղեցնում է շուրջ 1200 քառ. Մետր և ներկայացնում է ռազմական տեխնիկայի ավելի քան 400 նմուշ: Դրանք ծանրակշիռ փաստարկներ են բարձր տեխնոլոգիական հակառակորդի հետ վեճում, ժամանակակից սպառնալիքների ու ցամաքի վրա, ծովում և օդում անվտանգության մարտահրավերների լավագույն պատասխանները (ներառյալ հարվածային անօդաչուների չեզոքացումը):

Աբու Դաբիում առաջին անգամ կկայանա ռուսական նորագույն Տ-14 «Արմատայի»՝ աշխարհում հետպատերազմյան երրորդ սերնդի միակ տանկի արտասահմանյան շնորհանդեսը: Մեքենան ունի բարձր ճշգրտության զենքից պաշտպանվելու ամենաբարձր աստիճանը, կարող է ինտեգրվել տակտիկական օղակի կառավարման ավտոմատ համակարգին, փորձարկումներ է անցել ավտոմատ ռեժիմով: Ավելի վաղ Sputnik-ը հայտնել էր T-14-ի արտահանման հեռանկարների մասին։ Արտասահմանցի մասնագետները «Արմատայի» հավանական գնորդներ են համարում Հնդկաստանը, Չինաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եգիպտոսը եւ Ալժիրը: Բացի նորագույն տանկից՝ IDEX-2021 ցուցահանդեսում «Ուրալվագոնզավոդ» (ՈւՎԶ) կոնցեռնը ևս մեկ նորույթ է ներկայացրել՝ ունիվերսալ զրահապատ ինժեներական մեքենա (ՈւԶԻՄ)։

Տարածաշրջանում առաջին անգամ ներկայացված են «Բումերանգ» միասնական անվային հարթակի հիման վրա ստեղծված հետևակի զրահամեքենան ու հետևակի մարտական մեքենան, «Անտեյ-4000» մեծ հեռահարության զենիթահրթիռային համակարգն ու միջին հեռահարության «Վիկինգ» նորագույն զենիթահրթիռային համալիրը:

Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրը դինամիկ կերպով զարգացնում է անօդաչու թեմատիկան։ «Ռոսօբորոնէքսպորտը» համաշխարհային շուկայում հաջողությամբ առաջ է տանում «Օրիոն-Է» հետախուզական-հարվածային համալիրը, որը համարվում է թուրքական Bayaraktar TV-2-ի «համադասարանցին» ու մեծ հետաքրքրություն է առաջացնում արտասահմանյան մասնագետների շրջանում: Աբու Դաբիում ներկայացված են նաև ռուսական հայտնի «Օռլան-10» անօդաչու համալիրի վերաբերյալ նյութերը:

Սև ծովում պայմանականորեն «ոչնչացվել է» ամերիկյան ականակիրը

Մերձավոր Արևելքն ու Հյուսիսային Աֆրիկան սպառազինությունների շուկայում հիմնական պատվիրատուներն են, դրանց բաժին է ընկնում շուկայի ընդհանուր ծավալի մոտ մեկ երրորդը: Ռուսական զենքն այստեղ լավ հայտնի է և մեծ պահանջարկ ունի։ «Ռոսօբորոնէքսպորտի» գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովի տվյալներով՝ տարածաշրջանի երկրներին 2020 թվականին բաժին է ընկել «Ռոսօբորոնէքսպորտի» բոլոր մատակարարումների ավելի քան 50 տոկոսը: IDEX-ը կարևորագույն միջազգային հարթակ է փորձի ու տեխնոլոգիաների փոխանակման, նոր գործընկերային կապերի ձեւավորման համար:

Անխոցելի զրահատեխնիկա

Աբու Դաբիում ռուսական զրահատեխնիկայի շարքում ներկայացված են ժամանակակից Տ-90ՄՍ տանկը, արդիականացված Տ-72 տանկը ու տանկերի աջակցման մարտական մեքենան, «Թայֆուն» ու «Տորնադո» ընտանիքների զրահապատ ավտոմեքենաների մոդելներ: «Ուրալվագոնզավոդ» կոնցեռնի ցուցադրությունն ընդգրկում է նաև ՏՈՍ-1Ա ծանր հրանետային համակարգը, 155 մմ տրամաչափի 2Ս19Մ1-155 տրամաչափով ինքնագնաց հաուբիցը, հեռակառավարվող տարբեր մարտական մոդուլներ՝ 7,62 մմ-ից մինչև 57 մմ տրամաչափի գնդացրային-հրանոթային սպառազինությամբ:

Ավելի վաղ հիշատակված մեքենան՝ ՈւԶԻՄ-ը հետաքրքրական է նրանով, որ նախատեսված է մարտական պայմաններում և հակառակորդի կողմից զանգվածային ոչնչացման զենքի կիրառման դեպքում ինժեներական աշխատանքներ կատարելու համար։ Նորույթն իր մեջ միավորել է միանգամից երեք ինժեներական մեքենաների՝ զրահապատ վերանորոգման-տարհանման, պատնեշի ինժեներական մեքենայի ու ականազերծման զրահապատ մեքենայի հնարավորությունները:

ՈՒՎԶ-ի արտադրանքն ավանդաբար բարձր պահանջարկ է վայելում սպառազինության միջազգային շուկայում։ Նախօրեին կոնցեռնի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Պոտապովն ընդգծել է. «Ցուցահանդեսում ներկայացված նմուշների նկատմամբ մենք ակնկալում ենք զգալի հետաքրքրություն Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի ու Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի պետությունների կողմից: Պաշտպանական ոլորտի բոլոր ընկերությունների համար IDEX-ը մշտապես հանդիսանում է կարևորագույն ցուցահանդեսներից մեկը, ու մեր արտադրանքն ավանդաբար արժանի տեղ է զբաղեցնում»:

Անօդաչու բեսթսելլերներ

Այսօր Ռուսաստանն ունի արդյունավետ հետախուզական ու հարվածային անօդաչուների մի ամբողջ շարք (ներառյալ՝ կամիկաձե-զինամթերք)։ Սպառազինությունների համաշխարհային շուկայում նման արտադրանքի նկատմամբ մեծ հետաքրքրությունը կա։ Ռուս արտադրողները զգալի հաջողությունների են հասել «պարեկային զինամթերքի» ստեղծման գործում․ դրանք որոշ հատկանիշներով գերազանցում են արտասահմանյան մրցակիցներին:

ԱՄՆ-ի հետ սպառազինությունների պայմանագիրը կերկարաձգվի Մոսկվայի պայմաններով. Ռյաբկով

Սիրիայում ստուգում անցած ԿՈՒԲ ու «Լանցետ» հարվածային անօդաչու թռչող սարքերը զգալիորեն ավելի էժան են կառավարվող հրթիռներից ու գրեթե անտեսանելի են ռադարների համար։ Փորձնական շահագործում է անցնում անօդաչու «Կորսարը», ու «Լուչ» կոնստրուտորական բյուրոյի գլխամասային արտադրողն արդեն պատրաստ է (այդ թվում՝ «Կորսար-Է» արտահանվող տարբերակի) սերիական արտադրություն սկսել: Նշենք, որ անօդաչու մշակումներում օգտագործվում են բացառապես ռուսական հիմքեր ու համալրող սարքեր, ինչը երաշխավորում է չարտոնված արտաքին միջամտություններից պաշտպանվածության բարձր մակարդակ և անկախություն՝ արտահանման մատակարարումներից: 

Ռուսաստանի համար առաջնահերթ է տարբեր տեսակի անօդաչուներով ապահովել ռուսական բանակը, սակայն համաշխարհային շուկայում բարձր պահանջարկն այսօր իսկ ապահովում է ռուսական պաշտպանական արդյունաբերական համալիրի կոմերցիոն հաջողությունը։

ՀՕՊ անառիկ միջոցները

Աբու Դաբիում «Ռոսօբորոնէքսպորտն»  առաջին անգամ ցուցադրում  «Անտեյ-4000» ԶՀՀ-ն, «Վիկինգ» ԶՀՀ-ն ու«Տոր-Է2» ԶՀՀ-ն: Ներկայացվել են նաև ՀՕՊ եզակի համալիրներ՝  Ս-400 «Տրիումֆ» ու «Տոր-Մ2ԿՄ» զենիթահրթիռային համալիրները, «Կուպոլ –ՊՐՈ» անօդաչու թռչող սարքերին հակազդելու համալիրը:

Տեխնոլոգիական մակարդակը հասկանալու համար՝ «Վիկինգ» ԶՀՀ-ն «Բուկ-Մ3» համալիրի արտահանվող տարբերակն է (որը վերջերս է ընդունվել ռուսական բանակի զինանոցում)։ «Բուկ-Մ2» հայտնի համալիրի համեմատ հրաձգության հեռահարությունն ավելացել է մեկուկես անգամ (մինչեւ 65 կմ), ու միաժամանակ գնդակոծվող թիրախների քանակը ավելացել է մինչև վեցը (յուրաքանչյուր ինքնագնաց կայանքով):

Կրակահերթի պատրաստ զենիթային կառավարվող հրթիռների թիվը 2-ից հասել է 8-ից մինչև 18: «Վիկինգը» ստեղծվել է՝ հաշվի առնելով համաշխարհային շուկայի պահանջները, ու դրա տեխնիկական առանձնահատկությունները թույլ են տալիս առավելագույնս հարմարեցնել համալիրն օտարերկրյա պատվիրատուների առաջնահերթություններին:

Աբու Դաբիի ռուսական տաղավարում ներկայացված են նաև ավիացիոն տեխնիկայի մոդելներ՝ բազմանպատակային Սու-35 խուսանավող կործանիչ և Մի-38Տ ուղղաթիռ, որոնք կարող են զգալիորեն բարձրացնել ցանկացած երկրի ավիացիոն խմբավորման մարտական ներուժը: IDEX 2021-ի ընթացքում «Ռոսօբորոնէքսպորտի» մասնագետները կբանակցեն Մերձավոր Արևելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի երկրների ռազմաքաղաքական ղեկավարության ու գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:

Պակիստանն ու Ռուսաստանը ցուցահանդեսի բացման նախօրեին մի շարք պայմանագրեր են ստորագրել պաշտպանական ոլորտում. Իսլամաբադը կստանա ռուսական ՀՕՊ միջոցներ ու հակատանկային համալիրներ: «Ռոսօբորոնէքսպորտի» պատվերների պորտֆելում արդեն 50 մլրդ դոլարի պայմանագրեր կան։

Բարձրտեխնոլոգիական ու կատարյալ ռուսական զենքը շարունակում է իր հաղթարշավը մոլորակի վրա:

Ըստ թեմայի

Ռուսաստանը նոր տեխնիկա է փորձարկում տանկային մարտի համար
ՌԴ ՊՆ–ն առաջին անգամ ցուցադրել է «Օրիոն» անօդաչուի հարվածային տարբերակը. լուսանկար
Ռուսական զենքը կարողանում է անշեղորեն խոցել. 2020 թվականի նախնական արդյունքները
թեգերը:
Արաբական միացյալ էմիրություններ (ԱՄԷ), Ցուցահանդես, սպառազինություն, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ