14:18 11 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
648 0 0

Փաշինյան-Պուտին երեկվա խոսակցությունից հետո տարբերություններ նկատվեցին դրա վերաբերյալ հաղորդագրություններում։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երեկ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ կողմ է արտահայտվել այդ երկրում իրավիճակի կարգավորմանը օրենքի շրջանակներում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Եթե դուք ուշադիր նայել եք այն տեքստը, որ մենք ենք հրապարակել, դուք հավանաբար հնարավորություն եք ունեցել կարդալ այն հատվածը, որտեղ Ռուսաստանի նախագահն արտահայտվել է օրենքի շրջանակում խնդրի կարգավորման օգտին։ Դա շատ կարևոր է։ Մեր կողմից բավական լիարժեք ձևակերպում է տրված, որը բավականաչափ տեղեկատվական է»,- ասել է Պեսկովը պատասխանելով հարցին, թե ինչու են տարբերվում հայկական ու ռուսական կողմերի ձևակերպումները Պուտին-Փաշինյան երեկվա հեռախոսազրույցի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի կառավարության կայքում հաղորդագրություն է տեղադրվել հեռախոսազրույցի մասին, որտեղ նշված էր, որ «նախագահ Պուտինը իր աջակցությունն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին», իսկ Կրեմլի հաղորդագրության մեջ այդպիսի արտահայտություն չկար։ Նշվում էր, որ «Պուտինը կոչ է արել պահպանել կարգուկանոնն ու հանգստությունը Հայաստանում, իրավիճակը կարգավորել օրենքի շրջանակում»։

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Նիկոլ Փաշինյանը զանգել է Վլադիմիր Պուտինին

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նրանք հայտարարել են, որ Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնելու։

Ըստ թեմայի

Ի՞նչ են խոսել Պուտինն ու Փաշինյանը․ Կրեմլի ու ՀՀ վարչապետի կայքերի տարբեր ձևակերպումները
Արցախի հարցով համակարգող խմբի հանդիպումը նախատեսված է անցկացնել փետրվարի 27-ին
Սրանք մտածում են՝ գնան, քծնեն Պուտինին, տակից իրենց ուզածն անեն. Վազգեն Մանուկյան
թեգերը:
հեռախոսազրույց, Դմիտրի Պեսկով, Վլադիմիր Պուտին, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ