15:03 11 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
70 0 0

Վալենտինա Մատվիենկոն շեշտել է, որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, Ռուսաստանում համարում են երկրի ներքին գործը։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ, որի ընթացքում քննարկվել են Երևանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները:

«Դաշնության խորհրդի նախագահը նշել է, որ Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունները դիտարկում են որպես ներքին և հույս ունեն, որ իրավիճակը կկարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով»,-ասվում է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նրանք հայտարարել են, որ Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնելու։

Ըստ թեմայի

Բանակը ոչ մի անօրինական հրաման չի կարող կատարել. Մանուկյանը ընդվզման կոչ է անում բանակին
«Միրզոյանը ոչինչ չի կարողանում անել»․ Ազգային ժողովի խորհրդի նիստը չի կայացել
Պեսկովը ներկայացրել է հայկական ու ռուսական կողմերի հաղորդագրությունների տարբերությունները
Նիկոլ Փաշինյանը փորձում է համբերությունից հանել Օնիկ Գասպարյանին. Վազգեն Մանուկյան
թեգերը:
Ռուսաստան, Արարատ Միրզոյան, Հայաստան, Վալենտինա Մատվիենկո

Գլխավոր թեմաներ