02:54 13 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD528.10
  • GBP725.35
  • EUR628.49
  • RUB6.83
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
67 0 0

Հանրահայտ դերասանի կինը վստահեցրել է, որ ամուսինը լուրջ խնդիրներ չունի, իրեն լավ է զգում, նույնիսկ մարզվում է։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik․ ՌԴ ժողովրդական արտիստ Միխայիլ Բոյարսկին բորբոքման պատճառով կրկին հոսպիտալացվել է։ Տեղեկությունը НТВ հեռուստաալիքի հետ զրույցում հայտնել է դերասանի կինը՝ Լարիսա Լուպիանը։

Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Բոյարսկին հոսպիտալացվել է կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո:

«Նրա հոսպիտալացումը պատվաստման հետ կապ չունի։ Ինչ-որ բորբոքում է։ Մենք հետևում ենք նրա առողջությանը», - ասել է Լուպիանը։

Նրա խոսքով՝ արտիստն իրեն լավ է զգում և նույնիսկ մարզվում է սպորտային վազքուղու վրա։

Հիշեցնենք` փետրվարի 16-ին հայտնի էր դարձել, որ Միխայիլ Բոյարսկին տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցներից մեկը: Արտիստի կինը տեղեկացրել էր, որ հոսպիտալացումը կորոնավիրուսի հետ կապ չունի, քանի որ դրանից 10 օր առաջ դերասանը պատվաստվել էր հիվանդության դեմ։

Ըստ թեմայի

«Հավատում ենք՝ լավ է լինելու»․ Զավորոտնյուկի դուստրը պատմել է մոր վիճակի մասին
Հիասքանչ ու կատարյալ․ ոսկե հատմանը  համապատասխանող դեմք ունեցող աստղերի լուսանկարները
«Մի՞թե Դեմի Մուրն է». 58-ամյա դերասանուհին ցնցել է իր փոփոխված դեմքով
թեգերը:
կորոնավիրուս, Միխայիլ Բոյարսկի, հիվանդանոց

Գլխավոր թեմաներ