00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ-ն հրաժարվել է Հայ-ռուսական համալսարանի գործունեության համաձայնագրից` կնքված 2015թ.-ին

© Sputnik / Asatur YesayantsРоссийско-армянский Славянский Университет
Российско-армянский Славянский Университет - Sputnik Արմենիա, 1920, 01.03.2021
Բաժանորդագրվել
Հայ–ռուսական համալսարանը ստեղծվել է երկու երկրի կառավարությունների միջև երկկողմ համաձայնագրի հիման վրա։ Խոսքը վերաբերում է 2015 թվականի երկկողմ համաձայնագրին, որն այդպես էլ ուժի մեջ չի մտել։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Ռուսաստանը հրաժարվել է Երևանում գործող Հայ-ռուսական համալսարանի գործունեության պայմանների մասին համաձայնագրից։ ՌԴ կառավարության համապատասխան կարգադրությունը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում:

«Ընդունել Ռուսաստանի կրթության նախարարության առաջարկը, որը համաձայնեցվել է ՌԴ ԱԳՆ–ի և շահագրգիռ այլ մարմինների հետ, այն է` հայկական կողմին ծանուցել, որ ՌԴ–ն չի մասնակցի Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև ստորագրված համաձայնագրին, որը վերաբերում է Երևանում գործող Ռուս–հայկական համալսարանի գործունեության պայմաններին»,– գրված է փաստաթղթում։

Նշվում է, որ համաձայնագիրը կնքվել է 2015 թվականի մայիսի 14-ին:

Որոշման մասին հայկական կողմին պետք է ծանուցի ՌԴ ԱԳՆ–ն։

Ավելի ուշ բուհի ռեկտոր Արմեն Դարբինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ այս որոշումից հետո չի փոխվում ո՛չ համալսարանի կարգավիճակը, ո՛չ էլ գործունեության պայմանները, համալսարանը հիմնվել է 1997-ի օգոստոսի 29-ի միջկառավարական համաձայնագրով ու գործում է 2003-ի ապրիլի 23-ի միջկառավարական համաձայնագրով։

Հիշեցնենք`  Արմեն Դարբինյանը փետրվարի 8-ին հայտարարել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության ծառայության միջոցով փորձում է իրեն հեռացնել ռեկտորի պաշտոնից: Դարբինյանը նշել էր, որ վարչապետի թշնամանքի դրսևորման պատճառներից մեկը Փաշինյանի  անթաքույց հակառուսական էությունն է։ Դրանից հետո համալսարանի ուսանողներն ու կոլեկտիվը ակցիա անցկացրին ի աջակցություն Դարբինյանի։ Այնուհետև ստուգումներ սկսվեցին բուհում։

Бюст Александра Грибоедова в день торжественного открытия в РАУ (30 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 17.02.2021
Խարազյանը Բալզակին «վերադարձրեց» ազգությունը, կամ հիմա էլ հասել են Սլավոնական համալսարանին

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը ստեղծվել է Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև երկկողմ համաձայնագրի հիման վրա։

Համալսարանը բարձրագույն մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություն է և ունի Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության պետական բուհի կարգավիճակ: 

Ռուսաստանի Դաշնության կրթության նախարարության կողմից համալսարանն արտոնագրվել է 2000 թվականի հունիսի 27-ին և 2004 թվականի օգոստոսի 5-ին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից` 2004 թվականի մարտի 15-ին: 2005 թվականի ապրիլի 29-ին համալսարանը հավատարմագրվել է Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարության կողմից: 2010 թվականին համալսարանը ստացել է նոր արտոնագիր և հավատարմագիր, իսկ 2011 թվականին ստացել է անժամկետ արտոնագիր:

Համալսարանի հիմնադիրների իրավասություններն իրականացնում են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունները:

 

Լրահոս
0