02:31 26 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
239 0 0

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հիշեցրել է, որ նացիզմի նկատմամբ հաղթանակը ձեռք է բերվել ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների անխոնջ ջանքերի գնով:

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է` ՌԴ–ն հուսով է, որ Ադրբեջանը միջոցներ կձեռնարկի իրավիճակը շտկելու համար, եթե հաստատվի, որ Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում վանդալիզմի դեպքեր են եղել։

Նա այդ մասին խոսել է` պատասխանելով Քարինտակ գյուղում Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձանի, Շուշիում սոցիալիստական աշխատանքի հերոս Իվան (Հովհաննես) Թևոսյանի արձանի և ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի հուշարձանի ոչնչացմանը վերաբերող հարցին։

«Անթույլատրելի է, երբ անարգում են նրանց հիշատակը, ովքեր Հայրենական մեծ պատերազմի տարիներին հերոսաբար պայքարել են նացիզմի դեմ։ Տեղեկությունը ստուգվում է, և եթե հաստատվի, հույս ունենք, որ Ադրբեջանի իշխանությունը բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկի իրավիճակը շտկելու համար», – ասել է Զախարովան:

Նա հիշեցրել է` Հայաստանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը համակարծիք են, որ նացիզմի նկատմամբ հաղթանակը ձեռք է բերվել ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների ջանքերի գնով:

Ըստ թեմայի

Վանդալիզմ Արցախում. ադրբեջանցի զինվորականները պղծել են հայկական խաչքարը
Հերթական վանդալիզմն Ադրբեջանի կողմից. պղծվել է Շուշիի Կանաչ ժամը
Վանդալիզմը շարունակվում է. ադրբեջանցիները գնդակոծել են Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը
թեգերը:
վանդալիզմ, Շուշի, Մարիա Զախարովա, Ադրբեջան

Գլխավոր թեմաներ