23:16 23 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD528.12
  • GBP727.43
  • EUR627.93
  • RUB6.93
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
100 0 0

Ռուսաստանի ԱԳՆ-ն համարում է, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումը ինքնիշխան պետությունների գործն է։

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Ռուսաստանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումը գնահատում է որպես ինքնիշխան պետության ներքին գործ։ ՌԻԱ Նովոստիին այդ մասին հայտնել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից։

«ԱԳՆ-ն նման որոշումները չի մեկնաբանում, քանի որ դրանք գնահատում է որպես ինքնիշխան պետությունների ներքին գործ», - ասել են ԱԳՆ-ում:

Հիշեցնենք` այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կանցկացվեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ:

Հունիսի 20-ը` որպես արտահերթ ընտրությունների օր, մեզ համար ընդունելի է. Մարուքյան

Նշենք, որ Սահմանադրության 93–րդ հոդվածի համաձայն` Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունները նշանակում է ՀՀ նախագահը: Արտահերթ ընտրությունն անցկացվում է ԱԺ–ի արձակվելուց ոչ շուտ, քան երեսուն, և ոչ ուշ, քան քառասունհինգ օր հետո: Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ Ազգային ժողովի ընտրություն չի անցկացվում: 

Ըստ թեմայի

Ե՞րբ հրաժարական կտա Նիկոլ Փաշինյանը. սահմանադրագետը հաշվել է
Հունիսի 20-ը, որպես արտահերթ ընտրությունների օր, մեզ համար ընդունելի է. Մարուքյան
Արթուր Վանեցյանի գլխավորած կուսակցությունը կմասնակցի արտահերթ ընտրություններին
թեգերը:
Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ