23:43 23 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD528.12
  • GBP727.43
  • EUR627.93
  • RUB6.93
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
95 0 0

ՌԴ արտգործնախարարությունում Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումը համարում են երկրի ներքին գործը։

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի - Sputnik. Մոսկվայում հույս ունեն, որ նախատեսվող արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում կանցկացվեն կառուցողական մթնոլորտում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հույս ենք հայտնում, որ նախընտրական ժամանակաշրջանը կանցնի կառուցողական մթնոլորտում՝ միտված երկարատև արդյունքի հասնելուն»,-ասել է նա մարտի 18-ին՝ Մոսկվայում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։

Միաժամանակ Զախարովան ընդգծել է, որ Հայաստանում 2021-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումը համարում են երկրի ներքին գործը։

Հիշեցնենք, որ այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հունիսի 20-ին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Դրանց մասնակցելու մասին արդեն հայտարարել են ԲՀԿ-ն, «Լուսավոր Հայաստանն» ու Արթուր Վանեցյանի «Հայրենիքը»։

Հունիսի 20-ը, որպես արտահերթ ընտրությունների օր, մեզ համար ընդունելի է. Մարուքյան

Ըստ թեմայի

Փաշինյանի համար իր աթոռից թանկ բան չկա. Սաղաթելյանը` ընտրությունների կեղծման վտանգի մասին
Վայրկյան առաջ արտահերթ ընտրություններ են պետք․ Գագիկ Ծառուկյան
«Ժամկետը կարևոր է, քանի որ ճգնաժամը խորն է». Մարուքյանը ընտրությունների վերջնաժամկետ նշեց
թեգերը:
Ընտրություններ, Հայաստան, Մարիա Զախարովա

Գլխավոր թեմաներ