20:58 08 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.09
  • GBP726.75
  • EUR630.68
  • RUB7.05
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
66 0 0

Սկանդալը ոչ մի կերպ չի հանդարտվում։ Տպավորություն է, թե դերասանուհին դիտավորյալ է սադրում նախկին ընկերոջը։

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի - Sputnik. «Աստղային» դիզայներ Ալեքսանդր Հարությունովը կրկին անդրադարձել է հայտնի դերասանուհի Դարյա Մորոզի «դավաճանության» թեմային։

Մի քանի ամիս առաջ դիզայներն Instagram-ում իսկական փոթորիկ էր առաջացրել` հայտնելով, որ դերասանուհի Մորոզը կոսմետիկայի ապրանքանիշի գովազդում նկարահանվել է իր հեղինակած զգեստով, բայց իրեն նույնիսկ չի նշել։

Հիմա էլ Instragram-ում հրապարակել է YouTube-յան «Բոլորիդ ցույց կտամ» շոուից մի դրվագ, որտեղ հաղորդավարուհի Դիանան պատմում է դերասանուհու հետ սկանդալի մասին։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Alexander Arutyunov (@alexanderarutyunov)

Նա համապատասխան հրապարակումներ է արել նաև իր «սթորիներում»՝ տեղադրելով ոչ միայն Դիանայի, այլև բլոգեր Անտոն Սուվորկինի ելույթի դրվագները։ Գրառումներին կից ներկայացրել է նաև իր մեկնաբանությունները՝ ուղղված Մորոզին ու նրա մենեջմենտին․ «Խայտառակություն է։ Ձեզ ծանո՞թ է «էթիկա» բառը։ Հարցը ինձ նշելը չէ, այլ այն, որ սա այլ ապրանքանիշի գովազդային արշավ է»։

Սկանդալային պատմությունը սկիզբ է առել, երբ Դարյա Մորոզի մենեջերը դիմել է դիզայներին՝ խնդրելով զգեստ տրամադրել ֆոտոշարքի համար, որում որևէ կոմերցիոն օգուտ նախատեսված չէ։ Հարությունովը համաձայնել է, բնականաբար, պայմանով, որ սոցցանցերում այդ լուսանկարների տակ նշված կլինի իր էջի հղումը։ Մորոզը նկարահանվել է «Estée Lauder Russia» կոսմետիկայի ապրանքանիշի գովազդում, բայց չի հիշատակել Հարությունովին։

Այդ օրվանից անցել է մոտ կես տարի, դերասանուհին կրկին լուսանկար է հրապարակել նույն ֆոտոշարքից` կրկին առանց հեղինակին նշելու։ Պատմությունը կրկնվել է, և Դարյան լռությամբ է պատասխանել պայմանավորվածությունները պահելու բոլոր գրառումներին։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от d_moroz (@d_moroz)

Դրանից հետո նամակագրությանը միացել են Ալեքսանդր Հարությունովի երկրպագուները և արդարության կոչ արել։ Բայց Մորոզը պարզապես արգելափակել է նրանց։

Դիզայներ Արտաշես Օհանյանը 4 զգեստ է ստեղծել Օլգա Բուզովայի համար

Հրապարակված լուսանկարներից մեկի տակ դիզայները մեկնաբանություն է թողել՝ ուղղված անձամբ դերասանուհուն։ Մորոզը պատասխանել է, որ ինքը չի հասկանում՝ ինչի մասին է խոսքը։

«Գոնե ներողություն խնդրիր։ Նախքան քեզ աստղի նման պահելը տես, թե ում հետ գործ ունես», - գրել է ի պատասխան Ալեքսանդր Հարությունովը։

Յուլյա Նաչալովայի բժիշկը պատմել է, թե ինչը կարող էր փրկել երգչուհու կյանքը

Հետաքրքիր է, որ նախկինում Դարյա Մորոզը հաճախ էր դիմում դիզայների օգնությանը և աշխատում նրա հետ։ Նրանց հարաբերությունները երկրպագուներին միշտ ջերմ ու ընկերական են թվացել։ Մորոզը հաճախ էր ֆոտոշարքերի մասնակցում հենց Ալեքսանդր Հարությունովի հեղինակած կերպարներում։ Դիզայները հատուկ ուշադրություն էր հատկացնում դերասանուհուն։

Միևնույն ժամանակ ոճային կերպարների համար նրան երախտապարտ են Քորթնի Քարդաշյանը, Լեդի Գագան, Լինդսի Լոհանն ու համաշխարհային այլ աստղեր։

Ադրբեջանցի երգչուհի Efendi-ն հայտնվել է սոցցանցային սկանդալի կիզակետում

թեգերը:
երգչուհի, դիզայներ

Գլխավոր թեմաներ