07:59 19 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.20
  • GBP719.54
  • EUR625.49
  • RUB6.89
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
68 0 0

Կոնոպլևի ակադեմիայի գլխավոր տնօրեն Իգոր Կեչաևը խոսել է երիտասարդ տաղանդավոր հայ ֆուտբոլիստի մասին, որը, նրա կարծիքով, կարող է իսկական աստղ դառնալ:

 

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի - Sputnik. Մոսկվայի «Դինամոյի» ֆուտբոլիստ Արսեն Զախարյանը իր խաղով ապացուցել է կենսունակությունն ու Ռուսաստանի երիտասարդական հավաքականի գույները պաշտպանելու իրավունքը: ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Կոնոպլևի ակադեմիայի գլխավոր տնօրեն Իգոր Կեչաևը։

Ռուսաստանի հավաքականը Եվրոպայի երիտասարդական առաջնության առաջին խաղում 4:1 հաշվով հաղթել է Իսլանդիային: 17-ամյա Զախարյանը երիտասարդական հավաքականի կազմում իր դեբյուտային խաղում դարձել է գոլի հեղինակ ու վաստակել է 11 մետրանոց հարվածի իրավունք, որով աչքի է ընկել Ֆյոդոր Չալովը: Կիսապաշտպանը Կոնոպլևի ակադեմիայի շրջանավարտ է։

«Զախարյանի գործողությունները ևս մեկ անգամ հաստատում են, որ մեր երկիրը հարուստ է տաղանդներով, բայց նախ պետք է գտնել նրանց, երկրորդը՝ ճիշտ աշխատել նրանց հետ։ Կարծում եմ՝ սա օրինակ է, որ պետք է ուշադիր վերաբերվել հեռանկարային խաղացողներին։ Ուրախալի է, որ Արսենին՝ մեր շրջանավարտին ու տաղանդին, հնարավորություն են տալիս։ Գլխավոր մարզիչ Միխայիլ Գալակտիոնովը գեղեցիկ աչքերի համար չէ նրան կազմի մեջ ներառել: Արսենը խաղով ապացուցեց իր կենսունակությունը», - ասել է Կեչաևը։

Մասնագետն ընդգծել է, որ սկզբում ոչ ոք չի երաշխավորում, որ տաղանդ ունեցողից լավ ու որակյալ ֆուտբոլիստ դուրս կգա։ Նրա խոսքով՝ սաների հետ աշխատելիս առաջին հերթին աչքի է ընկնում ոչ թե տաղանդը, այլ վերաբերմունքը ֆուտբոլի նկատմամբ, աշխատասիրությունը։

«Ես խոսում եմ այն մարդկանց հետ, ովքեր հիմա զբաղվում են Զախարյանով, և նրանք ասում են, որ նա շատ լուրջ է վերաբերվում գործին։ Կան շատ գործոններ, որոնք կարող են հետագայում խանգարել նրան, պետք է վերացնել դրանք։ Նաև նրան չի կարելի կանգ առնել «Դինամոյի» կամ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ցանկացած այլ ակումբի վրա։ Իմ կարծիքով՝ նա պետք է գնա Եվրոպա։ Ոչ հիմա, այլ որոշ ժամանակ անց, նա պետք է այնտեղ ձգտի։ Զախարյանի համար կարևոր է առաջնահերթությունները ճիշտ դասելը ու քայլ առ քայլ դեպի վեր գնալը», —ավելացրել է նա։

Հայաստանի հավաքականը հաղթանակով սկսեց աշխարհի առաջնության ընտրական փուլը

Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Զախարյանը անցկացրել է վեց հանդիպում, դարձել է գոլի հեղինակ ու կատարել է երկու արդյունավետ փոխանցում:

Ըստ թեմայի

Հայաստանում լույս է տեսել ֆուտբոլային բացառիկ անթոլոգիա. նման ձեռնարկ երբևէ չի հրատարակվել
«Հայաստանն էլ է մեր հայրենիքը»․ պատանի ֆուտբոլիստի հայրը չի ուզում առաջ ընկնել
299 խաղ, 140 գոլ, ռմբարկու և մարզիչ. Էդուարդ Երանոսյանը բուլղարական ֆուտբոլի խորհրդանիշն է
թեգերը:
Արսեն Զախարյան, Ռուսաստան, ֆուտբոլիստ, ֆուտբոլ, հայ

Գլխավոր թեմաներ