15:48 21 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.89
  • GBP729.86
  • EUR629.29
  • RUB6.85
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
13010

Ռուսաստանի նախագահը նշել է, որ ռուսաստանցիների ավելի քան 80 տոկոսը դրական է գնահատում երկրում ազգամիջյան հարաբերությունների վիճակը, սակայն այդ հարցը մշտական, ամենօրյա աշխատանք է պահանջում։

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի - Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ազգամիջյան հարաբերությունների խորհրդի նիստում հայտարարել է` Ռուսաստանի իշխանությունները թույլ չեն տա, որ ազգային և կրոնական հողի վրա հակասություններ հրահրվեն կամ այլ երկրների հակամարտությունները տեղափոխվեն իր տարածք:

ԱՄՆ-ն ստիպված կլինի հաշվի նստել Ռուսաստանի հետ. Պուտինը` Բայդենին

«Այսօր աշխարհի քարտեզի վրա բոցկլտացող թեժ կետերի մեծ մասի հիմքում տնտեսական և քաղաքական պատճառներն են։ Բայց հակամարտություններ հրահրելու համար, որպես կանոն, ազգամիջյան և կրոնական անհանդուրժողականություն են սադրում։ Մենք չպետք է նման բան թույլ տանք Ռուսաստանում», - ասել է Պուտինը։

Արդյոք Պուտինն իր հետ տայգա էր տարել միջուկային ճամպրուկը․ պատասխանել է Պեսկովը

ՌԴ նախագահը նշել է, որ այսօր ռուսաստանցիների ավելի քան 80 տոկոսը դրական է գնահատում երկրում ազգամիջյան հարաբերությունների վիճակը, սակայն այդ հարցերը պահանջում են մշտական, ամենօրյա աշխատանք, քանի որ վերաբերում են մարդկանց համար շատ զգայուն ոլորտի:

Փաշինյանը զանգել է Պուտինին. ի՞նչ է քննարկվել

թեգերը:
Վլադիմիր Պուտին, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ