22:04 11 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
75 0 0

«Երալաշի» հետ կապված ընկերություններում կարող են նոր հիմնադիրներ հայտնվել այն ժամանակ, երբ ուժի մեջ մտնեն Գրաչևսկու ժառանգների իրավունքները։

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Բորիս Գրաչևսկու մահից հետո «Երալաշ» ՍՊԸ-ի նոր գլխավոր տնօրեն է նշանակվել ընկերության համահիմնադիր Արկադի Գրիգորյանը: Տեղեկությունը հայտնում է Նորությունների դաշնային ծառայությունը՝ հղում անելով դաշնային հարկային ծառայությանը։

Այսուհետ միայն Գրիգորյանը կարող է ընկերության անունից հանդես գալ առանց լիազորագրի: Այս պահին Գրաչևսկու անունը նշված է «Երալաշ» ՍՊԸ-ի և «Երալաշ պրոդյուսերական կենտրոն»ՍՊԸ-ի հիմնադիրների ցանկում:

Այդ ընկերություններում կարող են նոր հիմնադիրներ հայտնվել կամ Գրաչևսկուն փոխարինել այն ժամանակ, երբ հունիսին ուժի մեջ մտնեն ժառանգների իրավունքները։

Հիշեցնենք` Բորիս Գրաչևսկու մահվան մասին հայտնի դարձավ այս տարվա հունվարի 14-ին: Պատճառը COVID-19-ի վարակից հետո առաջացած բարդություններն էին։ Ռեժիսորը 71 տարեկան էր։

թեգերը:
Տնօրեն

Գլխավոր թեմաներ