00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞վ կպատվաստի Եվրոպային` ինքնուրույնությունը թուլացնելու վիրուսի դեմ

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցПрезидент России Владимир Путин и федеральный канцлер Германии Ангела Меркель перед совместной пресс-конференцией по итогам встречи (11 января 2020). Москвa
Президент России Владимир Путин и федеральный канцлер Германии Ангела Меркель перед совместной пресс-конференцией по итогам встречи (11 января 2020). Москвa - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2021
Բաժանորդագրվել
Ռուսաստանի առաջնորդի հանդիպումը եվրոպացի գործընկերների հետ տեղի ունեցավ Մոսկվայի և Արևմուտքի հարաբերությունների սրման ֆոնին։ Կողմերը բազմաթիվ և բազմազան հարցեր են քննարկել։ Բանակցությունների արդյունքի մասին՝ ՌԻԱ Նովոստիի հոդվածում։

Վլադիմիր Պուտինի բանակցություններն Անգելա Մերկելի և Էմանուել Մակրոնի հետ միաժամանակ և՛ անսպասելի էին, և՛ սպասելի։ Երեքշաբթի օրը տեղի ունեցած տեսակոնֆերանսի հստակ ժամկետները նախապես չէին նշվել, բայց Ուկրաինայի նախագահ Զելենսկին արդեն երեք շաբաթ շարունակ խոսում էր «նորմանդական ձևաչափով» հանդիպում անցկացնելու իր մտադրության մասին։

Вице-президент США Джо Байден и Генеральный секретарь НАТО Йенс Столтенберг во время встречи (7 февраля 2015). Мюнхен - Sputnik Արմենիա, 1920, 25.03.2021
ՌԱԴԻՈ
Մեկը ՆԱՏՕ–ն է. եվրոպացիներին կարգի հրավիրելու համար ԱՄՆ–ն երկու գործիք է օգտագործում

Արդյունքում Զելենսկուն բանակցություններին չհրավիրեցին․ Կրեմլը հասկացրեց, որ այս պահին չի պատրաստվում խոսել հրադադարը խախտող և Դոնբասում իրավիճակը սրող քաղաքական գործչի հետ։ Բայց պաշտոնապես Ուկրաինան զրույցից դուրս է մնացել այն պատճառով, որ երեք առաջնորդները շատ թեմաներ ունեին քննարկելու, այդ թվում՝ այնպիսիք, որոնց համար կարելի է օգտագործել եռյակի ձևաչափը։

Պուտինը Մերկելի և Մակրոնի հետ չէր շփվել մոտ երեք ամիս, բայց հունվարի սկզբին նրանց հեռախոսազրույցներից (յուրաքանչյուրի հետ առանձին) հետո իրավիճակը սրվել է ոչ միայն Դոնբասում, այլև առհասարակ Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերություններում։ Թեև, թվում էր, այլևս սրվելու տեղ չկա, բայց Բայդենի պաշտոնավարումը ստանձնելն ու Եվրոպայի արձագանքը Նավալնու պայմանական պատժամիջոցը իրականով փոխարինելու որոշմանը ցույց տվեցին անկման նոր խորությունները։

Մոսկվայում սկսեցին ուղիղ խոսել այն մասին, որ Եվրամիության հետ հարաբերությունները սառեցված են, և բնավ ոչ Ռուսաստանի մեղքով և նախաձեռնությամբ։ Մինչդեռ ոչ Եվրոպան առհասարակ, ոչ էլ առանձին պետությունների ղեկավարները մասնավորապես իրականում չեն կարող իրենց թույլ տալ դադար վերցնել Մոսկվայի հետ հարաբերություններում։ Հակառակը, ելնելով սեփական, այդ թվում՝ ներքաղաքական շահերից, նրանց ակտիվ արևելյան քաղաքականություն է անհրաժեշտ (էլ չասած Ռուսաստանի հետ փոխգործակցության մասին զանազան տարածաշրջանային ճգնաժամների հարցով)։ Բայց ինչպե՞ս այն իրականացնել առանց բանակցությունների։

Ռուսաստանը պարզում է, թե որքանով է Արևմուտքը պատրաստ կրկին «հրդեհել» Դոնբասը

Ահա և զրուցել են, ընդ որում՝ միանգամից բազմաթիվ թեմաների շուրջ։ Ուկրաինայից մինչև Լիբիա, ռուսական պատվաստանյութերից մինչև Իրան։ Չեն մոռացել նաև Նավալնուն և Լուկաշենկոյին։ Ոչ մի կետով ոչ մի առաջընթաց չկա, չէր էլ կարող լինել, իսկ ԵՄ-ում «Սպուտնիկ V»-ի գրանցման և արտադրության մասին հաղորդումը միանգամայն սպասելի էր։ Քանի որ այստեղ Եվրոպան հստակ շահագրգռվածություն ունի և ինչ-որ բան որոշելու հնարավորություն, իսկ մյուս թեմաներով կամ հնարավորություն չունի (Իրան), կամ ցանկություն(Ուկրաինա)։

Արդեն առաջին անգամը չէ, որ Մակրոնն ու Մերկելը ցանկանում էին, որպեսզի Ռուսաստանը «իր վրա վերցնի Ուկրաինայում հրադադարի ռեժիմի կայունացման և Մինսկի համաձայնությունների պահպանման դեպքում ճգնաժամից ելքի մշակման հաստատուն պարտավորությունը», և Պուտինին «նորմանդական ձևաչափով» հանդիպում էին առաջարկում՝ Զելենսկու մասնակցությամբ։ Այդպիսի հանդիպման հեռանկարներն առայժմ զրոյական են, առավել ևս, որ ի պատասխան Պուտինը «լուրջ մտահոգություն է հայտնել շփման գծում զինված դիմակայության՝ Ուկրաինայի կողմից հրահրվող սրացման կապակցությամբ»։

Բեռլինն ու Փարիզը պատրաստ չեն Դոնբասի հետ ուղիղ երկխոսության և սահմանադրական բարեփոխման, իսկ առանց դրա կարգավորման հարցում ոչ մի առաջընթաց չես նկարի։ Համենայն դեպս, Կիևի համար հիմա ավելի դժվար կլինի շահարկել Դոնբասում նոր պատերազմի թեման․ Մակրոնն ու Մերկելը, թերևս, պետք է հասկանալի բացատրեն Զելենսկուն, որ այդ ձևով Պուտինին բանակցությունների տրամադրել հնարավոր չէ։

Խոսակցությունը չի ստացվել նաև Բելառուսի թեմայով․ «Համազգային ներառական երկխոսության և ազատ ընտրությունների» հարցերը քննարկելու փորձին ի պատասխան Պուտինը նշել է, որ անթույլատրելի է արտաքին միջամտությունը ինքնիշխան պետության ներքին գործերին։

Ինչպես է Եվրոպայում ընթանում կորոնավիրուսի դեմ պատվաստումը - Sputnik Արմենիա, 1920, 19.03.2021
Ինչպես է Եվրոպայում ընթանում կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը

Նույնն էր ենթադրվում նաև «պարոն Ալեքսեյ Նավալնիի դրության» քննարկման ժամանակ, երբ Մերկելն ու Մակրոնը «նախագահ Պուտինի ուշադրությունը հրավիրել էին նրա իրավունքների պահպանման անհրաժեշտության վրա՝ Մարդու իրավունքների մասին Եվրոպական կոնվենցիային համապատասխան, և նրա առողջության պահպանման անհրաժեշտության վրա»։

Հուզիչ հոգածություն է մի մարդու առողջության մասին, որը Ռուսաստանում ընկալվում է միայն որպես արտաքին շահերը սպասարկող անձ։ Նավալնու հետ կապված պատմությունն առանց այդ էլ արդեն անդրադարձել է Ռուսաստանի և Եվրոպայի հարաբերությունների վրա, բայց արդյո՞ք եվրոպացիները պատրաստ են շարունակել օգտագործել այդ թեման՝ լրացուցիչ լարվածություն պահպանելու համար։ Արդյո՞ք նրանք հասկանում են, որ այդ հարցում ոչ մի, այսպես կոչված, զիջումներ չեն լինելու, իսկ որպես Պուտինի վրա ճնշում գործադրելու միջոց՝ Նավալնու թեման ոչ միայն անօգուտ է, այլև՝ անարդյունավետ։ Չէ՞ որ հասկանալի է, որ Ռուսաստանը ոչ մի միջամտություն թույլ չի տա իր ներքին գործերին, այդ թվում՝ Նավալնու շուրջ արշավի միջոցով։

Միաժամանակ բանակցությունների առանցքային ձևակերպումը դարձավ Պուտինի հայտարարությունն այն մասին, որ մենք պատրաստ ենք «ԵՄ-ի հետ նորմալ, ապաքաղաքականացված փոխգործակցությանը, եթե այդ առումով պատասխան հետաքրքություն ցուցաբերվի»։ Այո, ապաքաղաքականացված, այսինքն՝ առանց ճնշման և սադրանքների այս բոլոր պարզունակ հնարքների․ «Դե, ի՞նչ կա ձեզ մոտ Նավալնու հետ կապված»։ Մենք հո չենք խառնվում ձեր ներքին գործերին, ինչո՞ւ եք ձեզ թույլ տալիս խառնվել մերին։ Ամեն ինչ պարզ է՝ ցանկություն լինի՝ երկխոսություն էլ կլինի։

Եվրոպան Ռուսաստանի հետ հարաբերությունները փակուղի է մտցրել, բայց դա նրան չի ուրախացնում

Խնդիրն, ի դեպ, այն չէ, որ մեծ հաշվով մարդ չկա, ում հետ կարող ես խոսել։ Ոչ, ոչ թե Գանդիի մահից հետո, այլ ներկայիս եվրոպական իրավիճակում։ Եվ հատկապես՝ Մերկելի ու Մակրոնի պարագայում։ Նրանք բացարձակապես ունակ չեն ռազմավարական հարցեր լուծել (կամ գոնե փորձել լուծել)․ նրանց ներքին հարցերն են անհանգստացնում։ Աշնանը Մերկելը կհանձնի կանցլերի պաշտոնը, բայց Գերմանիայում քաղաքական դասավորություններն ավելի ու ավելի խճճված են դառնում, և հիմա նրան ամենաշատը անհանգստացնում է, թե ինչպես իշխանությունը փոխանցի իր կուսակցությունից կամ գոնե դաշնակից՝ բավարական քրիստոնյա-սոցիալիստների կուսակցությունից որևէ մեկին։

Իսկ Մակրոնին հաջորդ գարնանը բարդագույն նախագահական ընտրություններ են սպասվում, որտեղ նրա վերընտրվելը երաշխավորված չէ, իսկ հակառակորդը լինելու է ոչ թե պարզապես ընդդիմադիր, այլ հակաէլիտային Մարին Լը Պենը։

 ЕС  Брюссель - Sputnik Արմենիա, 1920, 28.01.2021
Եվրոպան փորձում է փրկել Ռուսաստանի հետ հարաբերություններն ու իր ապագան

Եվ դեռ չենք խոսում առհասարակ ԵՄ-ի և մասնավորապես՝ Գերմանիայի ու Ֆրանսիայի աշխարհաքաղաքական թուլության մասին։ Այո, «Հյուսիսային հոսք 2»-ի մասին Գերմանիայի դիրոքորոշումը կանցլերի ազգանունից կախված չէ, քանի որ գազատարի պաշտպանությունը համապատասխանում է Գերմանիայի աշխարհաքաղաքական շահերին։ Բայց արդյո՞ք դրանց համապատասխանում է Ուկրաինայի հետ անգլոսքսոնալան խաղերին աջակցելը, նրան եվրաինտեգրացիա և ատլանտիզացիա խոստանալը։ Իհարկե ոչ, բայց դրան ոչ Բեռլինը, ոչ Փարիզը ի վիճակի չեն հակադրվել։

Իսկ առանց ուկրաինական հարցի լուծման Եվրոպայի հարաբերությունները Ռուսաստանի հետ միշտ էլ խոցելի կլինեն ատլանտիստների ազդեցության համար։ Այսինքն՝ Մոսկվան միշտ եվրոպական առաջնորդներին կընկալի լավագույն դեպքում որպես ոչ ինքնուրույն քաղաքական գործիչներ, որպես սահմանափակ աշխարհաքաղաքական հնարավորություններով և թույլ ինքնիշխանությամբ մարդիկ։

Եվ այստեղ ոչ մի «Սպուտնիկ V» նրանց չի օգնի, քանի որ մենք դիմադրողականություն ունենք արտաքին միջամտության հանդեպ (որը ոչ այնքան վաղուց ենք ձեռք բերել կամ ավելի ճիշտ՝ վերականգնել, և շատ թանկ գնով), իսկ եվրոպացիների մոտ այդ իմունիտետը շատ թույլ է։ Բայց երբեք ուշ չէ հավաքել ուժերը և զբաղվել սեփական առողջությամբ․ կարևորը՝ դադարել ձևացնել, թե չգիտես քո ախտորոշումը։

Լրահոս
0