13:03 16 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.20
  • GBP718.58
  • EUR624.29
  • RUB6.79
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
149 0 0

Դմիտրի Պեսկովը նաև հայտնել է, թե ինչ հարցեր ու խնդիրներ պետք է քննարկեն երկու երկրների ղեկավարները։

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի - Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում հաստատել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա այցը Մոսկվա։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Վլադիմիր Պուտինի հետ Փաշինյանի հանդիպումը կկայանա ապրիլի 7-ին։ Կողմերը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը և Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները:

«Այո, ապրիլի 7-ին նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Մոսկվա։ Դուք գիտեք, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև բարձր մակարդակով ակտիվ երկխոսություն է ընթանում։ Առաջին հերթին, իհարկե, կքննարկվի եռակողմ պայմանավորվածությունների և եռակողմ փաստաթղթի իրականացման ընթացքը, որով վերջ դրեց Ղարաբաղում ռազմական գործողություններին», — ասել է Պեսկովը:

Բացի այդ, նախագահի մամուլի քարտուղարի խոսքով, կքննարկվեն Անդրկովկասի տրանսպորտային ենթակառուցվածքի ապաշրջափակման հետ կապված հարցեր, կարծիքներ կփոխանակվեն ընտրական գործընթացի շուրջ, որն այժմ սկսվել է Հայաստանում, կքննարկվեն ռուս-հայկական համագործակցության այլ արդիական հարցեր:

Ինչպես արդեն հայտնել էինք, ապրիլի 7–ին Մոսկվա նախատեսված այցից և Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից առաջ վարչապետ Փաշինյանը ինքնամեկուսացել է։

Ըստ թեմայի

Սլովակիան Արցախի վերաբերյալ բանաձև է ընդունել` պահանջելով վերադարձնել գերիներին
Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանը բազմաթիվ հանցագործություններ է կատարել. Արցախի ԱԳՆ
Անցած պատերազմները ցույց տվեցին` Արցախը չի կարող լինել Ադրբեջանի իրավասության ներքո. ԱԳՆ
թեգերը:
Ընտրություններ, Լեռնային Ղարաբաղ, Ռուսաստան, ապաշրջափակում, Արցախ, Նիկոլ Փաշինյան, Վլադիմիր Պուտին, Դմիտրի Պեսկով

Գլխավոր թեմաներ