15:34 22 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.23
  • GBP727.62
  • EUR626.94
  • RUB6.79
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
7110

Մինչև 18000 կմ հեռահարություն ունեցող «Սարմատ» նորագույն ծանր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը (ՄԲՀ) թռիչքային փորձարկումների է դուրս գալիս, դրան կհետևի սերիական արտադրությունն ու ռազմավարական նշանակության հրթիռային զորքերում մարտական հերթապահությունը։

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

Մարտի 30-ին «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը հայտարարեց, որ «Սարմատ» ՌՍ-28 նորագույն ՄԲՀ-ի թռիչքային փորձարկումները կմեկնարկեն առաջիկայում, այժմ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։

«Սարմատ» ծանր ՄԲՀ-ով համալիրի թռիչքային փորձարկումների ավարտն ու սերիական արտադրության մեկնարկը նախատեսված է 2021 թվականին։ Հաջորդ տարի գերձայնային պլանավորման բլոկներով «Ավանգարդ» նորագույն հրթիռը մարտական հերթապահության կանցնի Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերում (ՌՆՀԶ)։ Հզորագույն «Սարմատը» կփոխարինի լեգենդար «Վոեվոդային» (ՆԱՏՕ-ի դասակարգմամբ SS-18 «Satana»), որն ավելի քան 32 տարի հուսալիորեն ապահովում էր երկրի անվտանգությունը միջուկային զսպման մեթոդով։

«Պլեսեցկ» տիեզերակայանում «Սարմատի» բացթողման փորձարկումներն ավարտվեցին 2018 թվականի մարտին, և 2019 թվականի դեկտեմբերին ՌՆՀԶ հրամանատար գեներալ-գնդապետ Սերգեյ Կարակաևը հայտարարեց նոր համալիրներով վերազինման համար գլխավոր հրթիռային գնդի նախապատրաստման մասին։ Միևնույն ժամանակ նա նշել էր, որ «Սարմատի» կառուցվածքը և մարտավարատեխնիկական բնութագրերն արդեն մի քանի տարի է, ինչ ուսումնասիրում են Ռուսաստանի առաջատար ռազմական բուհերում։

208 տոննա մեկնարկային զանգվածով մոտ 10 տոննա օգտակար ծանրաբեռնվածությամբ (վառելիքը՝ 178 տոննա) հրթիռը թույլ է տալիս խոցել հակառակորդի օբյեկտները մինչև 18 հազար կմ հեռավորության վրա։ «Սարմատը» մարտական բլոկների (այդ թվում՝ նոր սերնդի գերձայնային) մի ամբողջ շարք կստանա։ Գերազանցապես «Սարմատի» համար նախատեսված գերձայնային «Ավանգարդը» արդեն իսկ մարտական հերթապահություն է իրականացնում ՌՆՀԶ Դոմբարովսկայա հրթիռային դիվիզիայում։ ՄԲՀ հորանները ստեղծված են դիրքավորման շրջանի ուղղությամբ զանգվածային միջուկային հարվածի հաշվարկով, այսինքն՝ գրեթե անխոցելի են։ 

Համեմատական վերլուծություն

«Սարմատը» արտասահմանյան անալոգներ չունի։ Օրինակ, ամերիկյան Minuteman III ավելի թեթև կոշտվառելիքային ՄԲՀ-ն մոտ 10 հազար կմ հեռահարություն ունի, և նույնիսկ մի քանի անգամ արդիականացվելուց հետո ռուսական «Վոեվոդաների» մակարդակին չի հասնում։ GBSD (Ground Based Strategic Deterrent) նոր նախագիծը դեռ մշակման փուլում է, սակայն իսկզբանե այն «Սարմատին» մրցակից չէ։ Ավելի կոռեկտ է «Սարմատ» նորագույն ռուսական համալիրը համեմատել նույն ռուսական «Վոեվոդայի» հետ։

«Հնարավոր չէ գտնել»․ Ռուսաստանը հրթիռային զենքի նոր, գաղտնի կրիչներ է կառուցում

ՌՆՀԶ-ի վետերանը ի զորու է «ծանր» դասի մարտական բլոկներ հասցնել 11 հազար կմ հեռավորության վրա, իսկ «Վոեվոդայի» մեկ բլոկ ունեցող գլխամասը կարող է խոցել հակառակորդի օբյեկտները 16 հազար կմ հեռավորության վրա։ «Սարմատը» երկու տոննայով ավելի օգտակար ծանրաբեռվածություն ունի, ավելի արագ և 2 հազար կմ ավելի հեռու է թռչում։

Իրենց մարտական հզորությամբ «Վոեվոդան» և «Սարմատը» համադրելի են (յուրաքանչյուր հրթիռի սովորական բեռնվածությունը թույլ է տալիս Տեխասի չափի տարածք խոցել)։ Ավելի դժվար է համեմատել թափ առնելու հատվածը, Aegis, THAAD և այլ համակարգերի հաղթահարման ունակությունը։ Բաց աղբյուրներում հստակ տեղեկություններ չկան, սակայն ծանր դասի հրթիռները պարզապես «պարտավոր» են արագ հաղթահարել ՀՀՊ առկա և հեռանկարային համակարգերը և ճշգրիտ խոցել թիրախը («Վոեվոդայի» հավանական շեղումը 500 մետր է)։ Հայտնի է, որ «Վոեվոդայի» մարտական բլոկները դեպի թիրախ թռչում են կեղծ տարրերի ամպի միջով։ Հավանաբար «Սարմատը» պաշտպանության և քողարկման սկզբունքորեն նոր միջոցներ ունի։ Իսկ ամենակարևորը՝ նորագույն ՄԲՀ-ն համեմատաբար ինքնուրույն գերձայնային բլոկներ է կրում։

«Սարմատի» և «Վոեվոդայի» սկզբունքային տարբերությունը բարձր ճշգրտության ոչ միջուկային հարվածի հնարավորությունն է։ Մթնոլորտում մոտ 15 Մախ արագության պարագայում մարտական բլոկի կինետիկ էներգիան հզորագույն կործանում է երաշխավորում առանց տեղանքի ռադիոակտիվ աղտոտման։ Նորագույն ՄԲՀ-ների քանակը կանխատեսելի է։

ՌԴ ՊՆ տվյալներով՝ 1998 թվականին տեղակայվել էր 58 «Վոեվոդա» Ռ-36Մ2 ՄԲՀ 4 տեսակի մարտագլխիկներով։ Այսօր աշխարհում տիրող իրավիճակը թույլ է տալիս կանխատեսել, որ նույնքան ՌՍ-28 հրթիռների սերիական արտադրություն կարող է լինել։ Ավելի վաղ ամերիկյան CNBC ալիքը՝ հղում անելով ԱՄՆ հետախուզական միությանը, տեղեկացրել է 60 «Սարմատների» մասին։ Ինչևէ, հայտնի է ՄԲՀ-ի և ՌԴ Ռազմավարական միջուկային ուժերի համար СНВ-3 պայմանագրով նախատեսված մարտական բլոկների վերին շեմը՝ 700 գործարկիչ և 1550 մարտագլխիկ (60%-ը՝ ՌՆՀԶ-ում)։ Անկախ մարտական հերթապահություն իրականացնող ռուսական ՄԲՀ-ների ընդհանուր քանակից՝ «Սարմատների» հզորությունը հավանաբար անհասանելի՝ «օլիմպիական» կլինի՝ շնորհիվ հեռահարության, մանևրելու կարողության և առանձնացող բլոկների մեծ թվի։

Ռուսական նորագույն համալիրի ֆանտաստիկ բնութագրերն ընդգծելիս Military Watch պարբերականը հայտնում է. «Սարմատը» շարժվելու է մոտ 10 Մախ արագությամբ, «Ավանգարդը» մարտագլխիկները կտեղափոխի ավելի քան 20 Մախ արագությամբ... «Սարմատը» մի քանի միջուկային մարտագլխիկ կունենա, որոնք կբավականացնեն, որպեսզի մեկ հարվածով Ֆրանսիայի տարածքին հավասար տարածք ամայացվի։ «Ավանգարդը» կունենա 1 մեծ՝ երկու տոննայանոց մարտագլխիկ, որը մոտավորապես 3-4 անգամ ավելի հզոր կլինի «Սարմատի» մարտագլխիկից։ Այդպիսով՝ «Ավանգարդն» ավելի արագ է խոցում և ավելի կենտրոնացած հարված է հասցնում այն դեպքում, երբ «Սարմատը» կկարողանա հարված հասցնել թիրախին ավելի ընդարձակ տարածքում։ Երկու պլատֆորմների տարբերությունը թույլ է տալիս նրանց փոխլրացնող դերեր կատարել»։

Հաշվարկված է խոշոր ագրեսորի համար

The National Interest պարբերականը «Սարմատը» բնութագրել է որպես ռուսական ռազմավարական բոլոր զենքերից ամենաբացառիկը, որը ստեղծված է միջուկային պատերազմ վարելու միջոցների ոչնչացման համար։ Պենտագոնում հասկանում են, որ լուրջ հակամարտության պարագայում Ռուսաստանը կհարվածի «Սարմատներով» ԱՄՆ տարածքին՝ գործարկիչների և բոլոր 450 Minuteman III հրթիռների երաշխավորված ոչնչացման համար։

Ինչու են ռուսական ՌԷՊ համակարգերն աշխարհում լավագույնը

Ամերիկացի փորձագետների գնահատականների համաձայն՝ 1 ՌՍ-28 «Սարմատ» ՄԲՀ-ն կարող է տեղ հասցնել 7,5 միջուկային մեգատոննա, որը կարող է ոչնչացնել ԱՄՆ 35-37 մլն քաղաքացու, իսկ 10 հրթիռները կարող են վերացնել պետությունն ամբողջությամբ (նույնիսկ ՌՕՈւ և ՌԾՈւ ակտիվ հակազդման պայմաններում)։ Հիշեցնեմ, որ ռուսական ՌՆՀԶ-ն մշտական պատրաստության մեջ է գտնվում մի քանի տասնյակ Ռ-36Մ «Վոեվոդա» հրթիռների միաժամանակյա գործարկման համար՝ չհաշված այլ տեսակների ռազմավարական ՄԲՀ-ները։

60-վայրկյանի ընթացքում մարտական պատրաստության բերելուց (կայծակնային արձագանքն անհրաժեշտ է պատասխան միջուկային հարվածի համար) և մեկնարկից հետո «Սարմատը» կարող է թռչել ՀՀՊ-ի գոտիները շրջանցելով անկանխատեսելի հետագծերով, նույնիսկ՝ Հարավային բևեռով։ Անհատական նշանառմամբ 15 Մախ արագությամբ մանևրումներ իրականացնող գերձայնային բլոկների որսումը բացառվում է հավանական հակառակորդի հետամնաց տեխնոլոգիական բազայի պատճառով։

ՌՆՀԶ-ի զարգացման հարցում Ռուսաստանը ստիպված է հաշվի առնել ԱՄՆ-ի հրթիռամիջուկային ներուժի թարմացումն ու արտաքին քաղաքականության փոփոխվող բնույթը, «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրից Վաշինգտոնի դուրս գալն ու Եվրոպայում ամերիկյան միջին հեռահարության հրթիռների հավանական տեղակայումը։

Ըստ թեմայի

Ռուսաստանը կպատասխանի, եթե ԱՄՆ-ը նրա համար «բարդ օրեր» ստեղծի. Պատրուշև
ԱՄՆ-ն նորից ուզում է բոլորին ապրել սովորեցնել․ Ռուսաստանն ու Չինաստանը հրավիրյալներ են
Ինչու է ԱՄՆ-ն վախեցել Ռուսաստանի «Ումկա-2021» արկտիկական գիտարշավից
թեգերը:
ԱՄՆ, հրթիռ, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ