08:12 12 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
45 0 0

Մոսկվայում հայ և ռուս մասնագետները քննարկել են էլեկտրոնային արդարադատության ներդրման հարցը։

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի - Sputnik. Էլեկտրոնային արդարադատության արդի խնդիրները քննարկել են ՌԴ մայրաքաղաքում հյուրընկալված ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի պատվիրակության ներկայացուցիչներն ու Մոսկվայի քաղաքային դատարանի գործընկերները։ Տեղեկությունը հայտնում է ԲԴԽ–ի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

«Ռուս մասնագետները հայ գործընկերներին են ներկայացրել իրենց փորձը: Հատկապես կարևորվել է այնպիսի նպատակային ծրագրերի իրականացումը, որոնք վերաբերում են  էլեկտրոնային արդարադատության փուլային ներդրմանը, դատական գործերի կառավարման ժամանակակից թվայնացված համակարգին, արդարադատության համակարգային մշտադիտարկմանը, արդարադատության ծախսատարության կրճատմանը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչներն իրենց հերթին ներկայացրել են Էլեկտրոնային արդարադատության համակարգի նորացված ծրագրային ուղղություններով ՀՀ դատական համակարգում, մասնավորապես՝ Երևան քաղաքի դատարանում կատարված աշխատանքը:

ԲԴԽ նախագահը` վեթինգի, վնգստացող դատավորների և դրածո լինելու մասին. բացառիկ հարցազրույց

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Գերագույն դատարանի նախագահի հրավերով մարտի 28-ին ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի պատվիրակությունը մեկնել է Մոսկվա: Այցի շրջանակում նախատեսված են մի շարք հանդիպումներ։

թեգերը:
ռուս, հայ, Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ), Մոսկվա

Գլխավոր թեմաներ