00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գինցբուրգը ներկայացրել է «Սպուտնիկ V»-ի մասին ամենածիծաղելի միֆը

© Sputnik / Владимир Песня / Անցնել մեդիապահոցДиректор института ГУ НИИ эпидемиологии и микробиологии имени Н. Ф. Гамалеи, академик РАМН, профессор Александр Гинцбург
Директор института ГУ НИИ эпидемиологии и микробиологии имени Н. Ф. Гамалеи, академик РАМН, профессор Александр Гинцбург  - Sputnik Արմենիա, 1920, 05.04.2021
Բաժանորդագրվել
Ինչո՞ւ Եվրամիությունը չի շտապում «Սպուտնիկ V»-ն իր շուկա մտցնել։ Պատվաստումից հետո ո՞ր դեպքերում մարդը կարող է հիվանդանալ։ Ինչպե՞ս է պատվաստանյութն ազդում մարդու գենոմի և գենետիկ ժառանգականության վրա։ Այս հարցերին պատասխանել է Ալեքսանդր Գինցբուրգը։

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. ՌԴ առողջապահության նախարարության Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ԳՀԿ-ի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը ներկայացրել է ամենազվարճալի միֆը «Սպուտնիկ V»-ի մասին․իբր ռուս հաքերները պատվաստանյութի ստեղծման նախագիծը գողացել են AstraZeneca ընկերությունից։

 «Մեզ շատ զվարճացրեց տեղեկությունը, թե իբր Գամալեայի ինստիտուտի ռուս հաքերները պատվաստանյութի ստեղծման պլանը գողացել են AstraZeneca-ից»,-ասել է Գինցբուրգը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։

Вакцинация от коронавируса  - Sputnik Արմենիա, 1920, 05.04.2021
Բժիշկը հերքել է կորոնովիրուսի դեմ պատվաստման միջոցով բնակչության «չիպավորման» միֆը

Նա ասել է, որ Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամի տնօրեն Կիրիլ Դմիտրիևն իր Twitter-ում կատակել է` ասելով, թե «վճարեք պարտքը» և ռուսական պատվաստանյութի բաղադրիչի միջոցով բարձրացրեք AstraZeneca-ի արդյունավետությունը։

Գամալեայի անվան կենտրոնի, AstraZeneca-ի, ՈւՆՌՀ-ի և «Р-Фарм» ընկերության միջև փոխգործակցության հուշագիրը ստորագրվել է 2020թ․-ի դեկտեմբերի 21-ին։ Փաստաթուղթը ենթադրում է «Սպուտնիկ V»-ի բաղադրիչներից մեկի և AstraZeneca-ի՝ Օքսֆորդի համալսարանի հետ համատեղ մշակված Azd1222 պատվաստանյութի բաղադրիչներից մեկի համակցված կիրառման, կլինիկական հետազոտությունների մշակման և իրականացման հարցում համագործակցություն։

Գունցբուրգրի կարծիքով՝ Եվրամիությունը չի շտապում իր շուկա թողնել «Սպուտնիկ V» պատվաստանյութը՝ վախենալով դրա հատկանիշներից, որոնց շնորհիվ այն կարող է լուրջ մրցակից դառնալ Եվրոպայում առաջարկվող պատվաստանյութերին։

Կեղծ պատվաստանյութեր եղե՞լ են

Մարտի վերջին Մեքսիկայի իշխանությունները Կամպեչե հարավային նահանգի օդանավակայանում, Cessna մասնավոր ինքնաթիռում հայտնաբերել էին ավելի քան 1000 դեղասրվակ նյութ, որը մակնշված էր որպես COVID-19-ի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութ։ Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամը առգրավված խմբաքանակի լուսանկարների վերլուծությունից հետո հայտարարել էր, որ դա կեղծ պատվաստանյութ է։

«Փառք Աստծո, մեր երկրի ներսում նման բաներ չեն եղել, ինչպեսին պատահել է Մեքսիկայում։ Մի կողմից՝ մենք հասկանում ենք, որ եթե ինչ-որ դեղամիջոց սկսում են կեղծել, ապա այն, անկասկած, կոմերցիոն նշանակություն ունի, բայց դա, իհարկե, չի մխիթարում»,-ասել է Գինցբուրգը։  

Պեսկովն ասել է, թե ինչպես է զգում իրեն Վլադիմիր Պուտինը պատվաստումից հետո

Նա նշել է, որ Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամը շատ ուշադիր հետևում է նմանատիպ դեպքերին և ունի մեխանիզմներ, որոնք թույլ կտան հայտնաբերել հնարավոր կեղծիքները։

Հնարավո՞ր է հիվանդանալ

Գինցբուրգը պարզաբանել է, թե պատվաստումից հետո որ դեպքերում մարդը կարող է հիվանդանալ։ Եթե դեռ երեք շաբաթ չի անցել առաջին պատվաստումից հետո կամ երեք շաբաթ՝ երկրորդ պատվաստումից։

«Որպես կանոն, եթե երկրորդ պատվաստումից հետո մարդը կրկին հիվանդանում է երեք շաբաթվա ընթացքում, երբ դեռ դիմադրողականությունը լիովին չի ձևավորվել, ապա, ինչպես ցույց է տալիս փորձը, նա ավելի թեթև է տանում հիվանդությունը»,-ասել է պրոֆեսորը։

Ռուսաստանի առողջապահության նախարարությունը գրանցել է «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը

Նա նշել է, որ եթե մարդը հիվանդանում է պատվաստանյութի առաջին բաղադրիչը ստանալուց հետո երրորդից հինգերորդ օրը, ապա հիվանդությունը կարող է նաև ավելի ծանր ընթանալ, ուստի պետք է պահպանել կանխարգելիչ բոլոր կանոնները, մինչև դիմադրողականություն ձևավորվի։

Եթե երկրորդ պատվաստումից երեք շաբաթ է անցել, ապա հարյուր տոկոսանոց երաշխիք է տրվում, որ մարդը ծանր չի տանի կրկին վարակվելը։

Պատվաստանյութն ազդո՞ւմ է ժառանգականության վրա

Գինցբուրգը հայտարարել է, որ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը չի կարող ոչ մի ազդեցություն ունենալ մարդու գենոմի և գենետիկ ժառանգականության վա։

Вакцина AstraZeneca - Sputnik Արմենիա, 1920, 01.04.2021
Նախարարությունը կվերանայի «ԱստրաԶենեկայով» պատվաստման տարիքային շեմը

«Մարդու գենոմի վրա ազդում է այն, ինչը կարող է թափանցել գենոմի մեջ կամ ինչ-որ կերպ ազդել ԴՆԹ-ի կառուցվածքի վրա։ ԴՆԹ-ի՝ նուկլեինաթթվի կառուցվածքը լավ հայտնի է։ Դրա վրա սկզբունքորեն հնարավոր է ազդել։ Եթե դեղանյութը մարդու օրգանիզմում չի բազմանում, այն ոչ մի կերպ չի կարող ներթափանցել և փոխազդել մեր նուկլեինաթթվի վրա։ Այդ պատճառով «Սպուտնիկ V»-ն ոչ մի կերպ չի կարող ազդել ո՛չ նուկլեինաթթվի, ո՛չ ժառանգականության, ո՛չ մեր ժառանգական նյութի փոփոխության հետ կապված որևէ այլ բանի վրա»,-ասել է Գամալեայի անվան կենտրոնի տնօրենը։

Նա պարզաբանել է նաև, որ «Սպուտնիկ V»-ն չի կարող բացասական ազդեցություն ունենալ կոսմետոլոգիական պրոցեդուրաներ, այդ թվում՝ բոտեքսի ներարկում ստացած և կրծքի մեծացման վիրահատություն անցած մարդկանց առողջության վրա։

Ռուսաստանի առողջապահության նախարարությունն անցած տարվա օգոստոսին գրանցել է COVID-19-ի կանխարգելման` աշխարհում առաջին պատվաստանյութը՝ մշակված  Գամալեայի անվան Համաճարակաբանության և միկրոկենսաբանության Ազգային հետազոտական կենտրոնի կողմից։ Այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը։ Պատվաստանյութը ստեղծվել է մարդու ադենովիրուսի վեկտորների ուսումնասիրված և ստուգված հարթակի հիման վրա, դրա կարևոր առավելություններն են անվտանգությունը, արդյունավետությունն ու երկարաժամկետ բացասական հետևանքների բացակայությունը։ Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամը և Dr Reddy's Laboratories Ltd հնդական դեղագործական ընկերությունն ավելի վաղ պայմանավորվել էին պատվաստանյութի կլինիկական հետազոտությունների մասին։

Լրահոս
0