14:09 21 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.89
  • GBP729.86
  • EUR629.29
  • RUB6.85
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
13710

Քաղաքագետ Ստանիսլավ Պրիտչինը խոսել է ընտրություններից առաջ Փաշինյանի Մոսկվա կատարելիք այցի նպատակների, քննարկվելիք թեմանների և Հայաստանում սպասվող ընտրությունների մասին։

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կայանալիք բանակցությունների ընթացքում ձգտելու է աջակցություն ստանալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: Նման կարծիք է հայտնել «Եվրասիական զարգացման» փորձագիտական կենտրոնի գործադիր տնօրեն Ստանիսլավ Պրիտչինն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել էր, որ ապրիլի 7-ին Մոսկվայում կկայանա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Նրա խոսքով՝ կքննարկվի Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների իրագործման և Հայաստանի ընտրությունների թեման։

«Ես կարծում եմ, որ կքննարկվեն ռուս-հայկական հարաբերությունները։ Քաղաքական առումով կարևոր է, որ Նիկոլ Փաշինյանը ստանա Վլադիմիր Պուտինի աջակցությունը Հայաստանում կայանալիք ընտրություններին, ստանա արտաքին լեգիտիմացում», - ասաց փորձագետը։

Վերլուծաբանը նշեց, որ Փաշինյանի վարկանիշը երկրի ներսում ընկել է։ «Հասարակության մի մասը բացասական է գնահատում բանակցությունների արդյունքները և Հայաստանի իշխանությունների` Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ մոտեցումը։ Կա էլեկտորատ, որն աջակցում է Նիկոլ Փաշինյանին, բայց այն շատ ավելի քիչ է 2018-ի ընտրությունների հետ համեմատած, երբ Փաշինյանը եկավ իշխանության։ Հիմա նոր իրականություն է, և իհարկե, հիմա Փաշինյանի համար աջակցությունը կարևոր է ընտրություններին ավելի վստահ լինելու համար», - ասել է Պրիտչինը։

Նրա խոսքով ՝ այժմ իրավիճակը քիչ թե շատ դրական է Նիկոլ Փաշինյանի և նրա կուսակցության համար։ Եթե անկանխատեսելի ոչինչ տեղի չի ունենա, ամենայն հավանականությամբ, ընտրությունների արդյունքներով, նրանք կպահեն իշխանությունը։

«Մոսկվայում կայանալիք բանակցությունների թեման կլինի հայ-ռուսական տնտեսական համագործակցության ակտիվացումը, ավելի շատ կքննարկվեն քաղաքական հարցեր և նոր պայմաններում երկկողմ համագործակցության հնարավորությունները»,– նշել է Պրիտչինը:

Հիշեցնենք, որ 2021-ի մարտի 18–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ համաձայնության է եկել «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների հետ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ։

«Եթե Քոչարյանը մասնակցի ընտրություններին, կաջակցեմ իրեն». Սեյրան Օհանյան

Դրանից հետո իշխող ուժը հայտարարեց, որ ցանկանում է խորհրդարանական արտահերթ ընտրություններն անցկացնել նոր ընտրական օրենսգրքով` համամասնական ընտրակարգով։

Նախագիծն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, որն իր վերջին լիագումար նիստում որոշում է կայացրել հրատապ ընթացակարգով քննարկել այն։ ԱԺ–ն, սակայն, ապրիլի 1-ին հաստատեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների փաթեթը։

Ըստ թեմայի

«Ձեր ուզած օրը, ձեր ուզած օրենսգրքով ընտրություն ենք անում, էլ ի՞նչ եք ուզում». Մարուքյան
Սահմանադրության ինչ կետեր է խախտել Փաշինյանը` ընտրությունների օր հայտարարելով
ԼՀԿ–ն ընտրությունների ցուցակ չի կազմում. Անի Սամսոնյանն ասաց` ինչին են սպասում
թեգերը:
Ազգային ժողովի ընտրություններ, Վլադիմիր Պուտին, Մոսկվա, Ռուսաստան, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ