16:45 13 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD519.43
  • GBP715.00
  • EUR617.91
  • RUB6.73
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
65 0 0

Ակադեմիկոս Իոսիֆ Աթաբեկովը Ռուսաստանում տրանսգեն բույսերի առաջին արտոնագրի հեղինակն է:

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի– Sputnik․ Վիրուսաբան, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Իոսիֆ Աթաբեկովին մահացած են գտել Մոսկվայի իր բնակարանում։ Տեղեկությունը հայտնում է РЕН ТВ-ն։

Մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Աթաբեկովը մահացել է 87 տարեկանում։

Իոսիֆ Աթաբեկովը Ռուսաստանում տրանսգեն բույսերի առաջին արտոնագրի հեղինակն է: Նա ղեկավարել է Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի վիրուսաբանության ամբիոնը։ Իոսիֆ Աթաբեկովը իր գյուտերի համար ստացել է 35 հեղինակային վկայականներ և արտոնագրեր։

թեգերը:
Մահ, վարակաբան, վիրուս, Մոսկվա

Գլխավոր թեմաներ