15:57 22 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.23
  • GBP727.62
  • EUR626.94
  • RUB6.79
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
37 0 0

Տնօրենի խոսքով՝ բողոքը ստացվել է երկրի պետական գերատեսչությունից, ինչին իրենք չեն կարող չարձագանքել։

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի- Sputnik. Սանկտ Պետերբուրգի հայտնի պետական Էրմիտաժը պաշտոնական բողոք է ստացել անչափահաս այցելուների վրա մերկ քանդակների բացասական ազդեցության վերաբերյալ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք շատ բարձր ինտերակտիվություն ունենք՝ մեզ շատ են գրում, շատ են բողոքում և երբեմն` շատ ագրեսիվ։ Բայց կան կարևոր առաջարկներ և պահանջներ, որոնք պետք է հաշվի առնել ապագայի համար։ Կար ժամանակ, որ ես ծիծաղում էի, երբ մեզ ասում էին` հավաքեք ձեր բոլոր մերկ քանդակները մեկ սենյակում ու մուտքի մոտ փակցրեք «18 +» նշանը՝ մեր երեխաներին չփչացնելու համար։ Բայց սա արդեն պաշտոնական բողոք է, որը մեզ է հղվել պաշտոնական մարմիններից, և մենք դրան արձագանքում ենք»,- լրագրողների հետ զրույցում ասել է թանգարանի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին:

Տնօրենը չի հստակեցրել, թե որ կոնկրետ որ գերատեսչությունից է բողոքը ստացվել։

Ուժասպառ սովի սարսափելի ճռռոցը, կամ ինչպես էին գերմանացիներից թաքցնում Էրմիտաժի գանձերը

Ըստ թեմայի

Լոռիում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը կրկնակի ավելացել է
2021-ին Գյումրիում արձանագրվել է անչափահասների կողմից հանցագործության կատարման 2 դեպք
Բռնության են դիմել, սնունդի մնացորդը տվել. ամուսինները թրաֆիքինգի են ենթարկել անչափահասի
թեգերը:
բողոք, երեխա, Քանդակ, Էրմիտաժ

Գլխավոր թեմաներ