07:38 12 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
161 0 0

Միգրանտների երեխաները նույնպես կարող են երկարաժամկետ կացության թույլտվություն ստանալ, եթե նրանց ծնողներն աշխատում են Ռուսաստանում:

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik, Մարիա Նաումենկո․ Ռուսաստանում միգրանտների համար կացության երեք հիմնական կարգավիճակ կսահմանվի։ Դա նախատեսված է «Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մուտքի (ելքի) և գտնվելու (բնակության) պայմանների մասին» նոր օրինագծով:

«Ներդրվում է երեք հիմնական միգրացիոն կարգավիճակ`կարճաժամկետ կացություն (մինչև 90 օր), երկարաժամկետ կացություն և մշտական բնակություն, որի շրջանակում օտարերկրյա քաղաքացիները կարող են օրինական կերպով գտնվել Ռուսաստանի Դաշնության տարածքում»,- Sputnik-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՌԴ ՆԳՆ-ից։

Հիմա Ռուսաստանում օտարերկրյա քաղաքացիները երեք իրավական կարգավիճակ ունեն՝ ժամանակավոր գտնվողներ, ժամանակավոր բնակվողներ և ՌԴ տարածքում մշտապես բնակվողներ։

Վիրավոր զինծառայողներին աշխատանքի ընդունած գործատուն գումար կստանա պետությունից

Գերատեսչությունից մանրամասնել են, որ «կարճաժամկետ գտնվելը» ենթադրում է տարվա ընթացքում 90 օրից ոչ ավել գտնվել Ռուսաստանում (հիմա 90 օր է՝ 180 օրվա ընթացքում)։ «Երկարաժամկետ գտնվելու» ռեժիմը միասնական միգրացիոն ռեժիմ է արտասահմանցիների համար, որոնք օրինական հիմքով 90 օրից ավել գտնվում են ՌԴ-ում։

«Օտարերկրյա քաղաքացու գտնվելու թույլատրելի ժամկետը կերկարաձգվի կամ կկրճատվի, եթե փոխվել են պայմանները կամ դադարել են գոյություն ունենալ այն հանգամանքները, որոնց կապակցությամբ նրան թույլատրվել է գտնվել ՌԴ-ում»,-ավելացրել են նախարարությունում։

Միգրանտների երեխաները նույնպես կարող են երկարաժամկետ կացության թույլտվություն ստանալ, եթե նրանց ծնողներն աշխատում են Ռուսաստանում:

Բացի այդ, հիմա օտարերկրացիներին ՌԴ քաղաքացիություն ստանալու համար հարկավոր է կացության թույլտվություն (вид на жительство) ստանալ: Կացության թույլտվությունն իր հերթին ձևակերպվում է ժամանակավոր բնակության թույլտվության առկայության դեպքում, որը ստանում են քվոտայի շրջանակում։ Երբ նոր օրենքն ուժի մեջ մտնի, մշտական բնակությունը կդառնա հիմնական միգրացիոն կարգավիճակ և արտասահմանցուն թույլ կտա ապագայում ՌԴ քաղաքացիության հավակնել։

ՆԳՆ-ի տվյալներով՝ 2021 թվականի հունվար-փետրվար ամիսներին միգրացիոն հաշվառման է կանգնել 1 մլն 84 հազար քաղաքացի, այդ ցուցանիշը կրկնակի քիչ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի թվից։

ՀՀ-ում աշխատող օտարերկրացիների պայմանագրերը հասանելի կլինեն կառավարությանը

Գլխավոր թեմաներ