07:12 16 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.20
  • GBP718.58
  • EUR624.29
  • RUB6.79
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
21810

Հայ ծանրորդները Մոսկվայում արդեն նվաճել են երկու ոսկե, մեկ արծաթե և երեք բրոնզե մեդալներ։ Ծանրորդներին մեդալները հանձնեց ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik․ Մոսկվայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականի ծանրորդներն իրենց մրցումները մեկնարկեցին ապրիլի 7-ին։ Մեդալներն իրենց երկար սպասել չտվեցին։

 Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 89 կգ քաշային կարգում երկամարտի 375 կգ արդյունքով հին աշխարհամասի չեմպիոն հռչակվեց Կարեն Ավագյանը։ Անդրանիկ Կարապետյանն էլ երկամարտի 365 կգ արդյունքով նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը։

Մրցումների մեկնարկից առաջ էլ իրենց հայտերում նշված կիլոգրամներով պարզ էր, որ մեդալների համար հիմնական պայքարը ընթանալու է Հայաստանի երկու և Վրաստանի ներկայացուցիչների միջև։ Ու ամեն ինչ ընթացավ հենց այդ սցենարով։ Պոկում վարժությունում չեմպիոնի կոչման համար պայքարը ծավալվել էր հայ երկու ծանրորդների՝ Անդրանիկ Կարապետյանի ու Կարեն Ավագյանի և վրացի Ռևազ Դավիթաձեի միջև։ Կարապետյանը ելույթներն ավարտեց 170 կգ արդյունքով, ինչը Եվրոպայի 2016 թվականի չեմպիոնին ապահովեց փոքր բրոնզե մեդալով։ Կարեն Ավագյանը 175 կգ արդյունքով անգերազանցելի մնաց ու այս վարժությունում նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը։ Իսկ հայ երկու մարզիկների միջև աղյուսակում տեղ գտավ Դավիթաձեն, որը ցույց տվեց 171 կգ արդյունք։

Հրում վարժությունում Անդրանիկ Կարապետյանն առաջին մոտեցումով, գլխավերևում պահելով 195 կգ քաշը, ապահովեց մեդալը երկամարտում։ Մնում էր հասկանալ, թե ինչ վերջնական արդյունքի կհասնեն երկու հայ և վրացի ծանրորդները։ Ավագյանը, բարձրացնելով 200 կիլոգրամանոց ծանրաձողը, լուրջ հայտ ներկայացրեց Եվրոպայի չեմպիոնի կոչման արժանանալու համար։ Բայց Անդրանիկի և Կարենի հաջորդ երկու մոտեցումներն անարդյունավետ էին։

Тяжелоатлет Андраник Карапетян выступает на чемпионате Европы по тяжелой атлетике в весовой категории до 89 кг среди мужчин (8 апреля 2021). Москвa
© Sputnik / Григорий Сысоев
Անդրանիկ Կարապետյանը

Երկամարտում Կարեն Ավագյանին շրջանցելու հնարավորություն ուներ Ռևազ Դավիթաձեն։ Բայց վրացուն դա անել չհաջողվեց։ Կարեն Ավագյանը հրում վարժությունում վաստակեց արծաթե, իսկ երկամարտում` 375 կգ արդյունքով, ոսկե մեդալ։ Անդրանիկ  Կարապետյանը երրորդն է երկամարտում 365 կգ արդյունքով։

Մահացել է հայտնի ծանրորդ Յուրի Վլասովը

Ապրիլի 7-ին Հայաստանի հավաքականի կազմում առաջինը մրցահարթակ դուրս եկած Ռաֆիկ Հարությունյանը 81 կգ քաշային կարգում, հրում վարժությունում 196 կգ արդյունքով նվաճել էր բրոնզե մեդալ։ Այսպիսով` հայ ծանրորդները Մոսկվայում արդեն նվաճել են երկու ոսկե, մեկ արծաթե և երեք բրոնզե մեդալներ։

 Ծանրորդներին մեդալները հանձնեց ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։

Հավելենք, որ առաջիկա օրերին մեր հավաքականի կազմում մրցահարթակ են դուրս գալու Դավիթ Հովհաննիսյանն ու, Հակոբ Մկրտչյանը (96 կգ),Արսեն Մարտիրոսյանն ու Սամվել Գասպարյանը (102 կգ),Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) և Գոռ Մինասյանն ու Վարազդատ Լալայան (109 + կգ) քաշային կարգերում։

Իսկ կանանց մրցումներին կմասնակցեն Լիանա Գյուրջյանը (81 կգ), Տաթև Հակոբյանը (87 կգ) և Արփինե Դալալյանը (87+կգ)։

Ըստ թեմայի

Ինչպե՞ս հաղթել Ռումինիայի հավաքականին. մեր թիմի նախկին ֆուտբոլիստները փակագծեր են բացել
«Նոր 5:0-ներ չեմ ակնկալում»․ Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը՝ առաջիկա խաղի մասին
Հայաստանի հավաքականի ֆանտաստիկ արդյունքը՝ երեք խաղ, երեք հաղթանակ ընտրական խմբում
թեգերը:
չեմպիոն, Ոսկի, մեդալ, ծանրորդ, Մոսկվա

Գլխավոր թեմաներ