05:58 21 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
219 0 0

Միանգամից չորս քրեական հեղինակություն հրաժարվել են իրենց տիտղոսներից։ Նրանք բոլորը տարբեր մեկուսարաններում են։

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի «օրենքով գողերը» սկսել են զանգվածաբար հրաժարվել իրենց տիտղոսից։ Տեղեկությունը հայտնում է primecrime.ru–ն։

Կայքի տեղեկություններով՝ նրանցից մեկը «Ուֆայի նայող» Իլդար Ասյանովն է, որը հայտնի է որպես Իլդար Ուֆիմսկի։ «Թագադրվել» է 23 տարեկանում, բայց թմրանյութային կախվածության պատճառով նրան դադարել են հարգել քրեական աշխարհում։ Ավելի ուշ տեղափոխվել է Տուլա, բայց այնտեղ էլ է բռնվել թմրանյութերի պատճառով։

Ձերբակալել են «Դեդ Հասանի» մտերիմներից մեկին` «օրենքով գող» Կաշչեյին

Դեդ Հասանը 2014 թվականին Հաջի Ստավրոպոլ մականունով Հաջի Խալիմբեկովին տիտղոսից զրկել է իրավապահների հետ համագործակցության համար։ Ավելի ուշ նրա տիտղոսը վերականգնել են մի քանի վրացի քրեական հեղինակություններ, բայց հիմա նա ինքն է որոշել հրաժարվել դրանից։

Տյումենի մարզի երբեմնի «նայող» Յուրի Տիշենկովը («Հանս») նույնպես հրաժարվել է տիտղոսից։ Նա պատիժը կրում է պատվիրված սպանություն կազմակերպելու համար։ Տիտղոսից հրաժարվող քրեական հեղինակությունների ցանկը եզրափակում է Ալեքսանդր Օկունևը, որն ավելի հայտնի է որպես Օգոնյոկ: Նա նույնպես կալանքի տակ է հայտնվել թմրանյութեր պահելու համար։

Ձերբակալվել է Մոսկվայի ամենահեղինակավոր «օրենքով գողերից» մեկը

Ինչպես նշում Է կայքը, այս բոլոր քրեական հեղինակությունները գտնվում են տարբեր գաղութներում և մեկուսարաններում, բայց գրեթե միաժամանակ տիտղոսներից հրաժարվելու դիմումներ են գրել Պատիժների կատարման դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Կալաշնիկովի անունով:

թեգերը:
օրենքով գող, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ