12:40 09 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.09
  • GBP726.75
  • EUR630.68
  • RUB7.05
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
69 0 0

ԵԱՏՄ-ի դերն ընդլայնվում է ներառելով նաև դեղերի, բժշկական միջոցների միասնական շուկան։

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Հայաստանը կմիանա  «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութն իր երկրի տարածքում արտադրելու հարցի շուրջ քննարկումներին։ Այս մասին Սանկտ Պետերբուրգում կայացած «Մշակույթների երկխոսություն» XV միջազգային ֆորումում ճեպազրույցի ժամանակ ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի օգնականը Իյա Մալկինան։

Պատասխանելով «Սպուտնիկ -V»–ի` ՀՀ տարածքում արտադրելու հավանականության մասին Sputnik Արմենիայի հարցին` Մալկինան պատասխանել է. «Ես ուզում եմ շեշտել, որ հանձնաժողովի իրավասությունների մեջ է միասնական շուկաների, այդ թվում` դեղերի միասնական շուկայի ստեղծումը»։

Իսկ ինչ վերաբերում է բուն արտադրությանը, ապա այդ հարցը, նրա խոսքով, դեռ ռազմավարական քննարկման փուլում է։

Նշենք, որ այդ առաջարկը ԵԱՏՄ անդամ երկրներին արել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։  

«Այսօր այս հարցը բավականին բուռն իրականացման փուլում է Բելառուսի Հանրապետությունում: Ակտիվորեն քննարկվում է Ղազախստանի Հանրապետության հետ։ Այժմ Հայաստանը նույնպես միացավ այս հարցի քննարկմանը», - ասել է Մալկինան` հավելով, որ ամեն ինչ որոշվելու է երկկողմ համաձայնագրերի միջոցով, որոնք թույլ կտան ուղղակիորեն իրականացնել այդ նախագծերը:

Ինչպես արդեն հայտնել էինք, Եվրասիական զարգացման բանկը պատրաստ է քննարկել Հայաստանում «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրության նախագծի ֆինանսավորման հարցը:

Հայաստանը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ կներմուծի նաև Չինաստանից. նախարար

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 7-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ Երևանն ուզում է ապագայում գնել ավելի քան մեկ միլիոն դեղաչափ «Սպուտնիկ V»:

Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը Հայաստան է բերվել ապրիլի 8-ի գիշերը։ Ռուսական պատաստանյութի երկու դեղաչափերի արժեքը 19 դոլար է կազմում։

Ըստ թեմայի

Սպասվում են նոր մատակարարումներ․ ՌԴ դեսպանը՝ «Սպուտնիկ V» պատվաստանյութի մասին
Նախարարն ասել է` կորոնավիրուսի դեմ ինչ պատվաստանյութեր կկիրառվեն տարբեր ռիսկային խմբերում
Պատվաստանյութ՝ ճանաչումից հրաժարվելու դիմաց, կամ Չինաստանի և Պարագվայի յուրօրինակ շփումը
թեգերը:
Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ), Ռուսաստան, Իյա Մալկինա, Հայաստան, Սպուտնիկ V

Գլխավոր թեմաներ