01:51 11 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.37
  • GBP735.97
  • EUR635.31
  • RUB7.06
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
51 0 0

Դաշնային ժողովին ուղղված ամենամյա ուղերձում Վլադիմիր Պուտինը խոսել էր ենթակառուցվածքային նախագծերի զարգացման և բնակչության սոցիալական աջակցության համար լրացուցիչ միջոցներ հատկացնելու մասին:

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի տնտեսական աճը դրական կանդրադառնա ընդհանուր առմամբ ԵԱՏՄ–ի և միության անդամ երկրների զարգացման վրա։ Sputnik-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) գլխավոր տնտեսագետ Եվգենի Վինոկուրովը ՝ մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այսօրվա ուղերձը։

«Ռուսաստանը կարևորագույն առևտրային գործընկեր է միության երկրների համար։ Բացի այդ, դրամական փոխանցումների մեծ մասը Հայաստան և Ղրղզստան, ինչպես նաև Տաջիկստան է գնում Ռուսաստանից: Այս առումով Ռուսաստանում տնտեսական աճի երկարաժամկետ տեմպերի պոտենցիալ բարձրացումը դրական ազդեցություն կունենա ԵԱՏՄ այլ երկրների և ընդհանրապես միության տնտեսական զարգացման վրա», - ասել է Վինոկուրովը։

Փորձագետն ընդգծել է, որ Ռուսաստանը ԵԱՏՄ–ի ամենախոշոր տնտեսությունն ունեցող երկիրն է, որին բաժին է ընկնում միության ՀՆԱ-ի ավելի քան 85 տոկոսը, այնտեղ բնակվում է ԵԱՏՄ-ի բնակչության ավելի քան 75 տոկոսը:

Դաշնային ժողովին ուղղված ամենամյա ուղերձում Վլադիմիր Պուտինը խոսել էր ենթակառուցվածքային նախագծերի զարգացման և բնակչության սոցիալական աջակցության համար լրացուցիչ միջոցներ հատկացնելու մասին:

ԵԱՏՄ–ում նախագիծ են մշակում պարենի դեֆիցիտի դեմ արագ պայքարելու համար

«Ոչ հարուստ քաղաքացիների եկամուտների ավելացումը, որպես կանոն, ավելի մեծ ազդեցություն է թողնում նրանց սպառման վրա, քանի որ եկամուտների մեծ մասը ծախսվում է, ոչ թե խնայվում։ Մեր բազային կանխատեսումն այս տարվա համար ենթադրում էր ՀՆԱ – ի 3,3 տոկոս աճ (ՌԴ-ում-խմբ.)», - հստակեցրել է Վինոկուրովը։

Նրա խոսքով` բյուջետային ծախսերի ավելացումը լավատեսություն է պահպանում աճի նկատմամբ։

ԵԱՏՄ արդյունաբերական ինտեգրացիայի քարտեզը պատրաստ կլինի 2021թ․-ի վերջին

Ըստ թեմայի

ԵԱՏՄ երկրները մտադիր են զարգացնել համագործակցությունը ավիաշինության ոլորտում. Քամալյան
Ինչպես կազդի ՌԴ-ում բենզինի թանկացումը Հայաստանի ու ԵԱՏՄ անդամ մյուս երկրների վրա
Չպետք է թույլ տալ, որ Ադրբեջանը ընդգրկվի ԵԱՏՄ կազմում. Սարգսյանը մտավախություն ունի
թեգերը:
տնտեսություն, Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ), Հայաստան, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ