14:16 12 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.10
  • GBP737.78
  • EUR635.08
  • RUB7.06
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
371 0 0

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ մի կերպ չի նպաստի Վաշինգտոնի և Անկարայի միջև հարաբերությունների բարելավմանը։

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. Ռուս սենատոր Ալեքսեյ Պուշկովը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ մի կերպ չի նպաստի Վաշինգտոնի և Անկարայի միջև հարաբերությունների բարելավմանը, բայց և Թուրքիան դուրս չի գա ՆԱՏՕ–ից։ Այդ մասին գրել է Պուշկովը իր Telegram ալիքում։

Նրա խոսքով` ՆԱՏՕ–ում Թուրքիայի շատ դաշնակիցներ վաղուց ճանաչել են Հայոց ցեղասպանության փաստը, իսկ որոշ եվրոպական երկրներում դրա ժխտումը քրեորեն հետապնդելի է։ Այսպես, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 24–ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։ Ինչպես հիշեցրել է Պուշկովը, դրան ի պատասխան` Անկարան միայն դիվանագիտական դեմարշներ է անցկացրել։

«Ֆրանսիայի, ԳԴՀ–ի և մյուսների հետ հարաբերությունները լարվել են, բայց՝ պահպանվել։ Թուրքիան ՆԱՏՕ–ից դուրս չի եկել և դուրս չի գա։ Ամենայն հավանականությամբ, այդպես կլինի Բայդենի որոշման վերաբերյալ Էրդողանի արձագանքի դեպքում. մեծ փոթորիկ, բայց ջրի բաժակում։ Դրա հետ մեկտեղ Բայդենի քայլը Թուրքիայի և ԱՄՆ–ի միջև հարաբերությունների բարելավմանը չի նպաստի», – գրել է Ալեքսեյ Պուշկովը։

Հիշեցնենք՝ երեկ՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին, ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում իրագործված զանգվածային սպանությունները որակեց որպես «ցեղասպանություն»: Դրան անմիջապես հաջորդեց Թուրքիայի արտգործնախարարության արձագանքը։ Արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բայդենի հայտարարությունը պոպուլիստական անվանեց՝ ընդգծելով, որ Թուրքիան մերժում է այն։

Փաշինյանը նամակ է գրել Բայդենին

Ըստ թեմայի

Անջատում հանուն փրկության․ Փաշինյանն ու Մակրոնը խոսել են Արցախի մասին
«Վերջապես այդ օրը եկավ»․ Քիմ Քարդաշյանն արձագանքել է Ջո Բայդենի հայտարարությանը
«Արդարությունը հաղթեց»․ Ռոբերտ Քոչարյանն իր երախտագիտությունն է հայտնել ԱՄՆ նախագահին
թեգերը:
Ռուսաստան, Թուրքիա, Հայոց ցեղասպանություն, ԱՄՆ

Գլխավոր թեմաներ