10:41 13 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.27
  • GBP738.12
  • EUR633.77
  • RUB7.03
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
70 0 0

Լիտվան, Սլովակիան, Լատվիան և Էստոնիան մի քանի ռուսաստանցիների «անցանկալի անձ» են հայտարարել` ի նշան Չեխիայի հետ համերաշխության: Ռուսաստանի պատասխանը չի ուշացել։

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի - Sputnik. Լիտվայի դեսպանատան երկու աշխատակից, Սլովակիայի դեսպանատան երեք աշխատակից, ինչպես նաև Լատվիայի և Էստոնիայի դիվանագիտական ներկայացուցչությունների մեկական աշխատակիցներ մեկ շաբաթվա ընթացքում պետք է լքեն Ռուսաստանը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտգործնախարարությունը։

Մոսկվան այդ երկրների ներկայացուցիչներին վճռական բողոք է հայտնել։ Ավելի վաղ նշված երկրները մի քանի ռուսաստանցիների «անցանկալի անձ» էին հայտարարել` ի նշան Չեխիայի հետ համերաշխության:

Նմանատիպ միջոցներ են ձեռնարկել նաև Միացյալ Նահանգները, Բուլղարիան, Ուկրաինան, Լեհաստանը, և Ռումինիան։

ՆԱՏՕ-ն իր աջակցությունն է հայտնել Չեխիային` ընդդեմ Ռուսաստանի

Մոսկվայի և Պրահայի հարաբերություններում լուրջ ճգնաժամ է նկատվում. կողմերը տասնյակ մարդկանց են արտաքսել այն բանից հետո, երբ Չեխիայի իշխանությունները Ռուսաստանին մեղադրել են 2014 թվականին Վրբետիցի զինապահեստում տեղի ունեցած պայթյուններին մասնակցելու մեջ:

Ինչի՞ կհանգեցնի Ռուսաստանի և Չեխիայի միջև հարաբերությունների վատացումը

Որոշ դեպքերում արտաքսումը դարձել է պատժամիջոցների քաղաքականության մի մասը, որոշ դեպքերում էլ լրտեսության մեղադրանքներ են հնչել, եղել են նաև դեպքեր, որ գերատեսչությունները վկայակոչել են Վիեննայի կոնվենցիան, որը թույլ է տալիս չնշել պատճառը։

Ռուսաստանը կարտաքսի իտալացի դիվանագետին

թեգերը:
արտաքսում, Դիվանագետ, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ