15:09 12 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.10
  • GBP737.78
  • EUR635.08
  • RUB7.06
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
69 0 0

Այդ իրերը ժամանակին պատվիրել էր կայսր Ալեքսանդր Երկրորդը որպես օժիտ իր դստեր՝ իշխանուհի Մարիա Ալեքսանդրովնայի համար։

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի - Sputnik․ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն «Էրմիտաժ» պետական թանգարանին նվիրել է 16 գանձերից բաղկացած հավաքածու, որոնք ստեղծվել են կայսր Ալեքսանդր Երկրորդի պատվերով:

 

Պուտինը հայտնել է, որ ցարական գանձերի հավաքածուն գնվել է մասնավոր հավաքորդներից (կոլեկցիոներներ):

Այդ իրերը պատրաստվել են Սանկտ Պետերբուրգի Նիկոլսի և Պլինկայի ֆաբրիկայում։ Դրանք պատվիրել է Ալեքսանդր Երկրորդ կայսրը` որպես օժիտ իր դստեր՝ իշխանուհի Մարիա Ալեքսանդրովնայի համար։

Էրմիտաժի նշանավոր տնօրենը, կամ ինչպես Հովսեփ Օրբելին «ծռեց» թուրքական յաթաղանը

Մարիան ամուսնացել էր Մեծ Բրիտանայի Էդինբուրգի դուքսի հետ։ Հավաքածուն օգտագործվել է ամուսինների կողմից Լոնդոնի Կլարենս հաուսի նստավայրում գտնվող ընտանեկան մատուռում։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հավաքածուն աստիճանաբար գնել են տարբեր մասնավոր կոլեկցիոներներ։

Ուժասպառ սովի սարսափելի ճռռոցը, կամ ինչպես էին գերմանացիներից թաքցնում Էրմիտաժի գանձերը

Ըստ թեմայի

«Արգիշտի առաջին» հուշամեդալ` Էրմիտաժի գլխավոր տնօրենին
«Կարմիր բլուրն» ու «Էրեբունի» ամրոցը` Էրմիտաժի ուշադրության կենտրոնում
Սերժ Սարգսյանն հյուրընկալել է էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկուն
թեգերը:
Ռուսաստան, Էրմիտաժ, Վլադիմիր Պուտին

Գլխավոր թեմաներ