18:39 18 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.55
  • GBP740.81
  • EUR637.23
  • RUB7.08
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
18510

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեծ հարցազրույց է տվել Sputnik գործակալությանը։

Թե ինչու այլևս չի կարելի ամերիկյան վիզա ստանալ Ռուսաստանում, արդյո՞ք ՌԴ-ն իսկապես խտրականության է ենթարկում «Մեդուզային» և թե ինչպես են Մոսկվայում գնահատում իրավիճակը տաջիկա-ղրղզական սահմանին՝ ռուսերեն լեզվով կարող եք դիտել Sputnik-ի եթերում։ Զրուցել է Պյոտր Լիդովը։

Պատասխան միջոցառումներ

-Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Եվրախորհրդարանի և Բեռլինի դատախազության ղեկավարների նկատմամբ։ Մուտքը ՌԴ սահմանափակվել է նաև 6 եվրոպացի պաշտոնյաների համար։ Ինչո՞ւ են հենց այդ մարդիկ հայտնվել ստոպ-լիստում։

-Դա պարզապես մարդկանց ցանկ չէ, դա ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունն է, որտեղ պարզաբանում կա։ Դրանք պատասխան միջոցառումներ են այն բնավ ոչ բարեկամական, իսկ երբեմն` թշնամական գործողություններին, որոնք մենք տեսնում ենք այսպես ասած Արևմուտքի կոլեկտիվի կողմից։

Տարիներ շարունակ մենք մեր գործընկերներին առաջարկել ենք առաջացող հարցերը, խնդիրները լուծել գոյություն ունեցող դիվանագիտական միջոցներով՝ բանակցություններ, խորհրդակցություններ, տարբեր խողովակներ կան դրա համար։

Ընդ որում, մեզ մոտ աշխատում է Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունը ԵՄ-ում, աշխատում է Եվրամիության համապատասխան ներկայացուցչությունը ՌԴ-ում։ Այդ շփումներն իրականացվում են, բայց տարեցտարի ուժեղանում է բոլոր խնդիրներին՝ թե իրական, թե մտացածին, միտումնավոր կերպով հրապարակային բնույթ տալու միտումը։

Այդ ամենը կառուցողական երկխոսության հուն տեղափոխելու մեր բոլոր փորձերը՝ հենց ծագող խնդիրները լուծելու համար, արգելափակվել են ԵՄ-ի կողմից։

Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները

Սա պատասխան միջոցառում է Բրյուսելի խուլ, բայց ոչ համր մնալու պայմաններում։

Չափն անցած ռուսատյացություն

Ինչո՞ւ հենց նրանք։ Դրանք բոլորն այն մարդիկ են, որոնք ծայրահեղ բացասական դիրքորոշմամբ են հանդես եկել մեր երկրի նկատմամբ։ Չեմ կարծում, որ պետք է կրկնել հայտարարությունները, որոնք նրանք արել են։ Համացանցում այդ ամենն արդեն արձանագրված է։

Դրանք միայն քաղաքական ֆիգուրների գործողությունները չեն, որոնք շատ առումներով արդեն մարգինալ են դարձել, երբ առհասարակ խոսքը չափից դուրս ռուսատյացության մասին է։ Չէ՞ որ սրան միանում են նաև ԵՄ տարածքի ԶԼՄ–ները։

Շատ քաղաքական գործիչներ ոչ թե պարզապես իրենց տեսանկյունն են բարձրաձայնում, այլ ներգրավված են տեղեկատվական արշավների ուղեծրում, և մենք ուժեղ տեղեկատվա-քաղաքական բաղկացուցիչ ենք տեսնում։ Նրանց ոչ թե ձայնակցում, այլ այդ տեղեկատվա-քաղաքական արշավին մասնակցում են ԶԼՄ-ների մի ամբողջ շարք։

Մի բան է, երբ խոսքը կարծիք հայտնելու մասին է․ ժողովրդավարության պայմաններում դա սուրբ բան է։ Բայց չէ՞ որ մենք միանգամայն այլ իրավիճակ ենք արձանագրում՝ այն կապված է նախապես մշակված, ծրագրված տեղեկատվա-քաղաքական արշավի հետ, որի նպատակը Ռուսաստանի Դաշնությանը զսպելն է։

Սովորաբար դիվանագիտության պատմության մեջ երբ խոսքը ստոպ-լիստերի մասին է, որպես կանոն` այդ ցանկն անուն առ անուն չի հրապարակվում։ Միշտ խոսվել է միայն մարդկանց ցանկի մասին։ Բայց մեր արևմտյան գործընկերները սովորություն դարձրին անունների հրապարակումն ու բացահայտումը։ Մենք բավականին երկար ժամանակ փորձում էինք նրանց կոչ անել, որ պետք է պահպանել դիվանագիտական էթիկան։ Բայց հասել է այդ փորձերի տրամաբանական վերջաբանը։

Արևմուտքը նոր պատժամիջոցներով երկաթե վարագույր է իջեցնում

Արևմուտքը մի դավադիր միտք է բերում. Ռուսաստանին մեղադրում է սրացման ավելացման համար, պնդում, որ հենց Ռուսաստանի գործողություններից է սկսվել երկկողմ հարաբերությունների վատթարացումը, հետընթացը։ Բայց չէ՞ որ դա ճիշտ չէ։ Մենք չենք արել ոչինչ, ինչը կարող էր այդպիսի գործողությունների հանգեցնել արևմտյան գործընկերների կողմից։ Ինչպես հիմա ենք հասկանում` դա նպատակաուղղված, և, ինչպես երևում է, վաղուց ծրագրված քաղաքականություն է ՌԴ-ի նկատմամբ։

Ամերիկացիները փակուղում են հայտնվել

Հիշեք Օբամայի հայտարարությունները, որը պնդեց Ռուսաստանը մեկուսացնելու անհրաժեշտության մասին, մեր երկիրը զսպելու անհրաժեշտության մասին և անգամ ինչ-որ գաղափարական հիմք հարմարեցրեց դրան։ Այդ պահին նրանք անգամ անհրաժեշտ չէին համարում թաքցնել, որ հակամարտությունը հենց իրենց կողմից է սկսվում։

Այսօր, կարծում եմ, չստանալով իրենց ուզած արդյունքը, նրանք սկսել են խեղաթյուրել այս պատմությունը, քանի որ փակուղում են հայտնվել։ Եթե նրանք ագրեսիվ քաղաքականություն են սկսել մեր երկրի հանդեպ, որը չի տվել հայտարարված արդյունքները, նրանք, մեծ հաշվով, պետք է ստորագրեն սեփական թուլության և ձախողման դատապարտված ծրագրերի տակ։

Նրանք չեն սիրում և չեն կարողանում խոստովանել իրենց սխալները ո՛չ այս դեպքում, ո՛չ էլ մյուս դեպքերում, որոնց թվում են Իրաքը և Մերձավոր Արևելքում անվերջանալի ներխուժումները։

Երբ Ռուսաստանի վրա նրանց արշավը մեկուսացման հայեցակարգի իրականացման տեսանկյունից լիովին ձախողվեց, նրանք իսկույն ևեթ փոխեցին գաղափարական հայեցակարգն ու ասացին. «Մենք՝ կոլեկտիվ Արևմուտքը, միայն պատասխանում ենք Ռուսաստանի գործողություններին»։

-ԱՄՆ դեսպանատունը կդադարի ոչ ներգաղթային վիզաներ տրամադրել ռուսաստանցիներին։ Դիվանագիտական գերատեսչությունն իսկապես չի՞ հասցնում, քանի որ աշխատակիցներ չունի՞։

-Մի քանի տարի շարունակ ԱՄՆ-ն ոչ թե սարսափելի վատ է աշխատել հյուպատոսության ոլորտում, նրանք ուղղակի քայքայել են իրենց ամբողջ հյուպատոսական աշխատանքը։ Դա արել են ինքնուրույն, բայց ներկայացրել են, իբր, Ռուսաստանի ազդեցության պատճառով է այդ ամենը կատարվում։

Որոշումը, թե որ ուղղություններով է դիվանագետն աշխատում, զբաղվում է մշակույթո՞վ, տնտեսությա՞մբ, թե՞ հյուպատոսական հարցերով, ընդունում է հենց երկիրը։ Հետևաբար, Մոսկվան Վաշինգտոնին չի ստիպել պակասեցնել հյուպատոսարանի աշխատակիցների թիվը, դա Վաշինգտոնի որոշումն է՝ նվազեցնել դիվանագետների թիվը հենց հյուպատոսական ուղղությամբ։ 

ԱՄՆ-ը չի վերացնի պատժամիջոցները, Իրանը պետք է դադարեցնի ուրանի հարստացումը. Բայդեն

ԱՄՆ-ի՝ վիզա տրամադրելու համակարգը բացարձակ արխայիկ է։ Այդպես վիզա չեն տալիս գրեթե ոչ մի տեղ, որ դեմառդեմ հարցազրույցներ լինեն, երկարացված ժամկետներ։ Մենք ամերիկացիներին վիզա տալիս ենք 7-10-օրյա ժամկետում, առանց առերես հարցազրույցների։ ԱՄՆ-ից ռուս դիվանագետների արտաքսումից հետո մենք չենք ավելացրել վիզա տրամադրելու ժամկետները և շարունակել ենք աշխատել պատշաճ մակարդակով։

-Ռուսաստանում «Մեդուզայի» ճանաչումը որպես օտարերկրյա գործակալ պատասխան է Լատվիայում ռուս լրագրողների հանդեպ հալածանքների՞ն։

Այդ թեմայով բազմաթիվ շահարկումներ կային։ Դրա պատասխանն էին օրենսդրություն մշակելու ուղղությամբ մեր գործողությունները, իսկ երբ այն մշակվեց և հաստատվեց, արդեն պետք էր պարզապես կիրառել այն չափանիշները, որոնց համապատասխանում են ԶԼՄ-ները։ Պարզապես օրենքը սկսել է գործել։

-Այո՛, «Մեդուզան» օտարերկրյա գործակալ են ճանաչել։ Դա ՌԴ արդարադատության նախարարության որոշումն էր՝ Ռուսաստանի օրենսդրությանը համապատասխան։ Բայց մեզ համար, որպես արտաքին քաղաքական գերատեսչության, այն ավելի փոքր կամ ավելի մեծ ԶԼՄ չի դարձել, այն մնում է արտասահմանյան զանգվածային լրատվամիջոց։ Նրանք հարցեր են ուղարկում, մենք պատասխանում ենք։ Նրանք զանգում են, մենք վերցնում ենք հեռախոսը։ Այդ առումով մենք բացարձակապես ոչ մի կերպ խտրականության չենք ենթարկում նրանց։ Վաղո՞ւց են RT-ի և Sputnik-ի եթերներում հայտնվել ԱՄՆ-ի պաշտոնական անձիք։ Ոչ։ Եվ նրանք չեն էլ թաքցնում, որ չեն անելու դա։

Ընդ որում, ոչ միայն գործում է RT-ի հետ շփվելու, եթեր դուրս գալու՝ պաշտոնյաների վրա դրված արգելքը, չէ՞ որ դա նաև հետապնդումներով է ուղեկցվում։

-Ղրղզստանն ու Տաջիկստանը ռազմական բախում ունեցան։ Արդյո՞ք մենք նոր Ղարաբաղ չենք ստանա, և կարո՞ղ է արդյոք Ռուսաստանն ավելի ակտիվ դեր խաղալ այս վեճում։

Մենք անհանգստությամբ էինք հետևում Ղրղզստանում և Տաջիկստանում զարգացող իրադարձություններին։ Խոսքը սահմանի վիճելի հատվածում իրավիճակի սրման մասին է։ Ցավոք, զինված բախումների արդյունքում կան և՛ զոհեր, և՛ վիրավորներ։ Մենք ցավակցում ենք զոհվածների հարազատներին, շուտափույթ ապաքինում ենք մաղթում նրանց, ովքեր տուժել են։

Իհարկե, մենք ողջունել ենք ապրիլի 29–ի լույս 30-ի գիշերը կողմերի միջև կրակի դադարեցման, լարված իրավիճակը բանակցությունների փուլ տեղափոխելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Դա շատ կարևոր քայլ է դեպի առաջ, քանի որ խոսքը ուժերը, մարտական տեխնիկան հետ քաշելու մասին էր։

Մենք աջակցել ենք համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու մասին Բիշքեկի և Դուշանբեի որոշմանը։ Դրա խնդիրն է լինելու թե՛ բնակչության հետ տեղեկատվական աշխատանքը, թե՛ այդ գոտում իրավիճակի դիտարկումը։

Ռուսաստանը, հետևելով Ղրղզստանի և Տաջիկստանի հետ ռազմավարական գործընկերության, դաշնակցային հարաբերությունների սկզբունքին, պատրաստ է ամեն կերպ աջակցել ցանկացած վիճելի հարցի լուծմանը քաղաքական-դիվանագիտական մեթոդներով:

Սա արդեն «Ջավելիններից» լուրջ է. ԱՄՆ-ն Ուկրաինային նոր զենք կփոխանցի

Ես կուզեի հատուկ ուշադրություն հրավիրել․ հարցազրույցից առաջ ես տեսա Տաջիկստանի և Ղրղզստանի կոչերը Ռուսաստանում իրենց սփյուռքներին՝ չտրվել սադրանքի որևէ փորձի։ Դա շատ կարևոր հայտարարություն է։ Դա խոսում է բարձրագույն մակարդակում մոտեցումների հասունության մասին, երբ, հասկանալով իրավիճակի դրամատիկ լինելը, քաղաքական գործիչները, գործող իշխանությունները մարդկանց կոչ են անում չներգրավվել, չտրվել զգացմունքներին և սադրանքներին։

Ըստ թեմայի

«ԱՄՆ–ն պետք է բացատրի». Զախարովան մեկնաբանել է Ռուսաստանի մասին Բայդենի հայտարարությունը
Զախարովան խորհուրդ է տվել գերիների թվի հարցով դիմել ոչ թե իրեն, այլ Երևանին և Բաքվին
Զախարովան խոսել է Բաքվում բացված «պուրակի» ու Ալիևի ռազմատենչ հայտարարությունների մասին
թեգերը:
քաղաքականություն, Արևմուտք, Ռուսաստան, Մարիա Զախարովա

Գլխավոր թեմաներ