00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Տասը նավը բավական կլինի»․ Հյուսիսային նավատորմը յուրացնում է նոր հրթիռային համակարգը

© Photo : Пресс-служба Минобороны РФИспытание гиперзвуковой ракеты "Циркон"
Испытание гиперзвуковой ракеты Циркон - Sputnik Արմենիա, 1920, 18.05.2021
Բաժանորդագրվել

«Ցիրկոն» նորագույն հականավային հրթիռի փորձարկումները եզրափակիչ փուլում են՝ Հյուսիսային նավատորմի «Ծովակալ Գորշկով» ֆրեգատը վերջնական թեստային արձակումներին է պատրաստվում: Վերջին տվյալներով՝ դրանք կանցկացվեն ամռան վերջին, այնուհետև համակարգի լրամշակումը կշարունակվի սուզանավերի վրա: Ինչ է նշանակում «Ցիրկոնը» ՌԴ Ռազմածովային նավատորմի համար՝ ՌԻԱ Նովոստի նյութում։

Նիկոլայ Պրոտոպոպով, ՌԻԱ Նովոստի

Առաջին կրիչը

Վերջնական փորձարկումների մեկնարկի ճշգրիտ ամսաթիվը դեռ հայտնի չէ, սակայն, ըստ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի, մինչև տարեվերջ հրթիռն ամբողջությամբ կստուգվի: Իսկ ապրիլին Դաշնային ժողովին ուղղված ուղերձում նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ զենքը շուտով մարտական հերթապահության կանցնի։ Սերիական մատակարարումները Զինված ուժերին նախատեսված են հաջորդ տարի։

Тяжёлый Ракетный Подводный Крейсер Стратегического Назначения «Акула»  - Sputnik Արմենիա, 1920, 21.04.2021
Առանց դրա հնարավոր չէ․ ինչով Հյուսիսային նավատորմը կպատասխանի ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերին

22350 նախագծի «Ադմիրալ Գորշկով» գլխավոր ֆրեգատն առաջինն էր, որ «Ցիրկոն» հեռանկարային հրթիռով ծովում կրակեց ուսումնական թիրախների վրա։ Այն նավատորմ են ընդունել 2018թ․-ի ամռանը։ Առաջադեմ էլեկտրոնային համակարգերի և ավտոմատացման բարձր մակարդակի շնորհիվ նավն անվանում են «լողացող համակարգիչ»։ Ընդ որում՝ բազմաթիվ տեխնոլոգիաներ առաջին անգամ են կիրառվում։

Ֆրեգատների հիմնական զենքը «Կալիբր» թևավոր հրթիռներն են 16 ուղղահայաց արձակման կայանքներում: Հրետանին ունիվերսալ 130 միլիմետրանոց է՝ րոպեում 30 կրակոց արագությամբ և 23 կիլոմետր հեռահարությամբ: Երկինքը վերահսկում է «Պոլիմենտ-Ռեդուտ» զենիթահրթիռային համալիրը։ Ընդդեմ սուզանավերի նախատեսված են չորս «Պակետ-ՆԿ» տորպեդային սարքերը։

«Ադմիրալ Գորշկով» սերիայի գլխավոր դրոշակը տեղադրվել է 2006թ․-ին․ սա առաջին նոր խոշոր վերջրյա նավն է ԽՍՀՄ ժամանակներից ի վեր։ Ֆրեգատը ռազմափորձարան է ծառայել բազմաթիվ մշակումների, սպառազինության տարբեր համակարգերի, ՀՕՊ միջոցների և ռադիոէլեկտրոնային սարքավորումների համար։ Այնպես որ հարթակը փորձարարական «Ցիրկոնով» հագեցնելու որոշումը միանգամայն տրամաբանական է։

Ռուսաստանը տարբեր նավատորմերից նավեր է բերում Սև ծով. ինչո՞ւ

«Գորշկովի» տախտակամածից առաջին փորձարկումներն անցկացվել են 2019թ․-ի դեկտեմբերին։ ՌԴ Պն տվյալներով՝ երեք արձակում է եղել․ երկուսը՝ ծովային, մեկը՝ ցամաքային թիրախների ուղղությամբ։

Պաշտպանել Արկտիկան 

Ծովային և ցամաքային տեղակայման սկզբունքորեն նոր հիպերձայնային համալիրի մշակմանը ձեռնամուխ են եղել 2010-ականներին, առաջին անգամ նախագծի հաջող իրականացման մասին նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնեց 2018-ին:

Նախատեսվում է, որ ծովային տարբերակը կփոխարինի «Գրանիտ» հականավային հրթիռներին, որոնք ռազմածովային նավատորմի սպառազինության մեջ են 1980-ականների կեսերից: «Ցիրկոնով» կհագեցնեն ժամանակակից և արդիականացված նավերը, առաջին հերթին՝ 22350 նախագծի ֆրեգատները, «Ադմիրալ Նախիմով» հածանավը, «Լիդեր» հեռանկարային էսկադրոնային ականակիրները։ Բացի այդ, «գերձայնով» կհագեցնեն 971, 949А և 885 բազմանպատակային ատոմային սուզանավերը։ Առաջնահերթությունը Հյուսիսային նավատորմն է։ Եվ դա պատահական չէ։

««Ցիրկոնը» մեծ հեռահարություն ունի, և շահագործման ընթացքում անհրաժեշտ են հսկիչ արձակումներ, հրաձգություններ մարտական պատրաստության շրջանակներում,— ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նշեց Հյուսիսային նավատորմի նախկին հրամանատար Վյաչեսլավ Պոպովը,-Հյուսիսային նավատորմի գործառնական գոտին և դրա զինափորձարաններն ավելի հարմար են, ինչպես ասում են, նոր տեսակի զենքերը խելամիտ վիճակի բերելու համար, քան, օրինակ, Բալթիկ կամ Սև ծովերը»։

ԱՄՆ-ն վախեցել է Ատլանտյան օվկիանոսում Ռուսաստանի ՌԾՆ-ից․ այժմ ՆԱՏՕ-ում մտածում են շրջափակման մասին - Sputnik Արմենիա, 1920, 15.03.2021
ԱՄՆ-ն վախեցել է Ատլանտյան օվկիանոսում Ռուսաստանի ռազմածովային նավատորմի ակտիվությունից

Բացի այդ՝ Արկտիկական գոտին ամենահրթիռավտանգ ուղղությունն է ամբողջ Ռուսաստանի համար։

«Հյուսիսային նավատորմը պատասխանատու է Արկտիկայի համար,-բացատրում է ծովակալը,-միավորումը ուժեղացնելը ոչ միայն այսօրվա, այլև հեռանկարի հարց է։ Ապագան Արկտիկայինն է թե՛ տրանսպորտային, թե՛ երկրի անվտանգության ապահովման առումով։ «Ցիրկոն» հրթիռը բավականին ունիվերսալ է։ Եվ Զինված ուժերի զարգացման որոշակի փուլում այն առաջատար հրթիռային զենք կդառնա ընդհանուր ՌԾՆ-ի համար, ինչպես նաև զսպող գործոն կլինի մյուս երկրների համար, եթե մտածեն Ռուսաստանի անվտանգությանը վնասող որոշումներ կայացնել»։

Վերահսկողության միջոց

Փորձարկումների ընթացքում «Ցիրկոնը» ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային թիրախներ է խոցել մինչև 450 կիլոմետր հեռավորության վրա: Հայտարարված հեռահարությունը հազար կիլոմետր է։ Թռիչքի առավելագույն արագությունը՝ Մախի 9 միավոր կամ ժամում մոտ 11 հազար կիլոմետր: Սա հրթիռն անխոցելի է դարձնում որսման ցանկացած ժամանակակից և հեռանկարային միջոցների համար։

Զարմանալի չէ, որ «Ցիրկոնին» անմիջապես արձագանքեցին արևմտյան երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ն։ Պենտագոնն ուշադիր հետևում է յուրաքանչյուր արձակմանը՝ ընդունելով, որ հիպերձայնային սպառազինության ոլորտում զգալիորեն հետ է մնում Ռուսաստանից։ Ամերիկացի փորձագետներն այդ համալիրը լուրջ սպառնալիք են համարում ավիակիրների՝ ԱՄՆ ՌԾՈւ գլխավոր հարվածային ուժի համար։

«Գաղտնազերծել են շրջանները»․ ո՞ր կողմ է ուղղված ԱՄՆ ռազմական նավատորմի զենքը

Ըստ նավատորմի աջակցության համառուսաստանյան շարժման (ДПФ) նախագահ, 1-ին կարգի կապիտան Միխայիլ Նենաշևի, բանակի և նավատորմի համար բոլոր մշակումները, այդ թվում՝ «Ցիրկոնը», Արևմուտքի ագրեսիվ սցենարների պատասխանն են։

«Ֆրանսիայի և ԱՄՆ-ի զինվորականների վերջին հայտարարությունների լույսի ներքո հստակ երևում է, որ արևմտյան երկրներին անհրաժեշտ է Ռուսաստանը ներկայացնել վտանգավոր թշնամու կերպարով»,-ասում է նա:- Վաղուց արդեն սցենարները մշակված են, և Արևմուտքի քաղաքական դասը կուրսը Ռուսաստանի դեմ է կառուցելու։ Իսկ «Ցիրկոնը» 21-րդ դարի պաշտպանության միջոց է՝ քաղաքական չափազանց տուրբուլենտության պայմաններում։ Մենք պետք է համոզիչ կերպով ցուցադրենք մեր հնարավորությունները»։

Փորձագետը կարծում է, որ «Ցիրկոնով» հագեցված անգամ ընդամենը տասը սուզանավերն ու նավերը, հարձակողական և պաշտպանողական միջուկային սպառազինության հետ մեկտեղ, Հյուսիսային նավատորմին թույլ կտան լուծել երկրի պաշտպանության ոլորտի ցանկացած աշխարհաքաղաքական խնդիր։

Испытание гиперзвуковой ракеты Циркон - Sputnik Արմենիա, 1920, 24.12.2020
Տարվա արդյունքները. «ցիրկոնապատում» և ՌԴ ռազմածովային նավատորմի 40 նոր նավ

«Հրթիռի բնութագրիչներն այնպիսին են, որ, ըստ բոլոր կանխատեսումների՝ ամերիկացիները առանց արտակարգ միջոցառումներ ձեռնարկելու չեն կարողանա նման բան ստեղծել դեռ տասնյակ տարիներ»,-պարզաբանում է Նենաշևը։-«Ցիրկոնի» հիման վրա ռազմավարական առումով արդյունավետ պաշտպանություն կկառուցեն, ընդ որում՝ ավելի քիչ գումարով, քան СНВ-1-ի կամ СНВ-2-ի ժամանակ։ Տասը նավ կպաշտպանի Արկտիկան, կապահովի Հյուսիսային ծովային ուղու անվտանգությունը։ «Ցիրկոնները» կարողանում են հարվածել ցամաքային թիրախներին և կարող են ոչնչացնել ՆԱՏՕ-ի օբյեկտները Նորվեգիայում կամ Ալյասկայում։ Բացի այդ, քննարկվում է հրթիռակիր ավիացիայի համար «Ցիրկոնի» տարբերակ մշակելու հարցը»։

Ուշագրավ է, որ դեռ սպառազինության մեջ չներառված «Ցիրկոնը» արդեն ազդում է քաղաքականության վրա։ Այսպես, ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը նշել է, որ համալիրի բարեհաջող փորձարկումները վստահություն են տալիս ռուս դիվանագետներին՝ սպառազինությունների վերահսկման շուրջ ամերիկացիների հետ բանակցություններում:

Լրահոս
0