18:53 16 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD514.87
  • GBP726.74
  • EUR624.18
  • RUB7.16
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
91 0 0

Կրեմլը և Սպիտակ տունը հաստատել են, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարներ Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենը հունիսի 16-ին կհանդիպեն Ժնևում։ Ռադիո Sputnik-ի եթերում քաղաքագետ Ալեքսեյ Մուխինը ներկայացրել է իր ենթադրությունները, թե ինչի մասին են խոսելու երկու երկրների նախագահները։

Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ջո Բայդենը Ժնևում կհանդիպեն հունիսի 16-ին։ Տեղեկությունը հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Դա հաստատել են նաև Սպիտակ տանը։

Հանդիպման ընթացքում քննարկվելիք թեմաների թվում են երկկողմ հարաբերությունների վիճակն ու հեռանկարները, ռազմավարական կայունությունը և միջազգային օրակարգը, այդ թվում՝ պայքարը COVID-19 համավարակի դեմ և տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ մանրամասները դեռ պետք է համաձայնեցվեն:

Sputnik ռադիոյի եթերում Քաղաքական տեղեկատվության կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մուխինն ընդգծեց, որ քննարկման թեմաները որոշվում են ըստ երկկողմ հարաբերությունների վիճակի։

Պուտինը հաջորդ շաբաթ ռազմական խորհրդակցություններ կանցկացնի Սոչիում

«Մեզ մոտ հիմա սուր հակամարտություն է, ինչը հստակ է։ Եթե անհասկանալի լիներ՝ մենք բարեկամներ ենք, թե թշնամիներ, դա շատ ուժեղ կանդրադառնար փոխգործակցության որոշակի կոնստրուկցիաների կառուցման հնարավորության վրա։ Իսկ հիմա հստակություն կա․ մենք հակառակորդներ ենք։ Ռուսաստանը չէ դա հայտարարել, մեզ փաստի առաջ են կանգնեցրել։ Ուստի այն, ինչ հիմա կարող են քննակել Ռուսաստանի նախագահն ու ԱՄՆ—ի նախագահը՝ գլոբալ անվտանգությունն է, քանի որ դա բոլորին է վերաբերում։ Բացի դրանից, ուրիշ ի՞նչ կարող են քննարկել նախագահները։ Գլոբալ փոփոխությունները, բայց որ միայն կլիմայի, այլ նաև միջազգային հարաբերությունների»,-կարծում է Ալեքսեյ Մուխինը։

Նրա կարծիքով՝ հանդիպումը կարող է երկու երկրների հարաբերություններում նոր փուլի սկիզբ դառնալ։

«Ըստ էության՝ խոսքը, պատկերավոր ասած, Յալթայի նոր կոնֆերանսի պատրաստման մասին է։ Մենք հիմա բավականաչափ հեռու ենք գտնվում այդ բանակցությունների ավարտի գործընթացից։ Չնայած կարող է անակնկալ լինել․ բանակցային գործընթացն այնքան արագ, օպերատիվ անցնի, որ մենք ավելի շուտ արդյունք ունենանք, քան հիմա հույս ունենք ունենալ։ Բայց արդեն իսկ ակնհայտ է, որ ԱՄՆ-ն թեև մյուսների վզին է փաթաթում իր այն կարծիքը, թե «Ռուսաաստանը բարձր կարգավիճակի միջազգային խաղացող չէ», հիմա ստիպված է հակառակը խոստովանել։ Հենց հանդիպման փաստն էլ այդ մասին է խոսում»,-կարծում է քաղաքագետը։

«Ուժեղ ու զսպող դաս տալ Իսրայելին». Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Պաղեստինում

Ապրիլի 13-ին Բայդենը Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում հիշատակել էր Մոսկվայի հետ «կայուն և կանխատեսելի հարաբերություններ» կառուցելու Վաշինգտոնի ձգտումը՝ ԱՄՆ-ի ազգային շահերին համապատասխան: Սպիտակ տան ղեկավարը հույս էր հայտնել, որ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումը կկայանա ամռան սկզբին:

Ըստ թեմայի

Բայդենի խորհրդականը Ադրբեջանի ԶՈւ գործողությունները սադրիչ է անվանել
«Հոսքը»՝ հետո․ Պուտինի հետ հանդիպմանը Բայդենին Գերմանիան է հարկավոր
Ով պետք է որոշի Պուտինի և Բայդենի հանդիպման ձևաչափը. Պեսկովի պատասխանը
թեգերը:
Ռուսաստան, ԱՄՆ, Վլադիմիր Պուտին, Ջո Բայդեն

Գլխավոր թեմաներ