14:51 13 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.61
  • GBP733.68
  • EUR630.16
  • RUB7.24
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
138 0 0

2020 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստանի սահմանը հատած մարդկանց թիվը կազմել է 22,6 միլիոն։ Իսկ այս պահին Ռուսաստանում 5,5-6 մլն միգրանտ կ

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի  -  Sputnik. Միգրացիայի միջազգային կազմակերպությունը կանխատեսում է, որ Ռուսաստանում միգրանտները դեռ երկար ժամանակ իրենց վրա կզգան համավարակի հետևանքները:

«Համաճարակի հետևանքները երկար կմնան․.. Հատկապես միգրանտների համար։ Մենք պետք է պատրաստ լինենք դրան», - ասել է Մոսկվայում Միգրացիայի միջազգային կազմակերպության բյուրոյի տնօրեն Աբդուսատոր Էսոևը «Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվալան գործակալությունում կայացած մամուլի ասուլիսում:

Նա բացատրել է, որ միգրանտների մեծ մասը սեզոնային սկզբունքով է Ռուսաստան գալիս։

«Մի խումբ մարդիկ հեռանում են, մյուսները գալիս են։ Եվ ահա համավարակը եղավ հենց այն ժամանակ, երբ շատ միգրանտներ պետք է մուտք գործեին, ու չկարողացան դա անել։ Այդ պատճառով աշխատուժի պակաս առաջացավ։ Ներքին գործերի նախարարության պաշտոնական տվյալներով՝ 2020 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստանի սահմանը հատած մարդկանց թիվը կազմել է 22,6 միլիոն։ Իսկ այս պահին Ռուսաստանում 5,5-6 մլն միգրանտ կա»,- ասել է Էսոևը։

Ռուսաստանում առաջարկել են աշխատանքային միգրանտներին փոխարինել կալանավորներով

Նա նաև պարզաբանել է, թե ինչու են մարդիկ անօրինական միգրանտների կարգավիճակում հայտնվում։ «Երկիր ժամանող ոչ մի օտարերկրյա քաղաքացի ինքնակամ չի ուզում անօրինական միգրանտի կարգավիճակում լինել։ Ինչ-որ հանգամանք է նրան ստիպում դա անել։ Որ միգրանտը կարողանա իրեն հարմարավետ զգալ ընդունող երկրում, նրան պետք է հարմարվելու հնարավորություն տալ։ Նա պետք է իմանա Ռուսաստանի Դաշնության մշակույթը, իր իրավունքներն ու օրենսդրությունը, պետք է օգնել նրանց սովորել այն երկրի լեզուն, որտեղ գալիս են», - պարզաբանել է բյուրոյի տնօրենը։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է բարձրացնել միգրանտների իրազեկվածության մակարդակը մինչև նրանց ժամանելը:

Ըստ թեմայի

Ռուսաստանում միգրանտներին կպարտավորեցնեն գրանցվել էլեկտրոնային ռեեստրներում
Ռուսաստանում օրինապաշտ միգրանտներին կփրկեն արտաքսումից
Հայաստանցի անօրինական միգրանտները պետք է մինչև հունիսի 15-ը լքեն Ռուսաստանը. ՌԴ ՆԳՆ
թեգերը:
Ռուսաստան, միգրանտ

Գլխավոր թեմաներ