06:58 23 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.07
  • GBP711.63
  • EUR609.73
  • RUB7.01
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
555 0 0

Նախնական տվյալներով՝ և՛ հանցագործը, և՛ երկու զոհերը հայեր են։ Լրատվամիջոցները հրապարակել են նրանց անունները։

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքում գտնվող Ադլեր միկրոշրջանում տղամարդը երկու հարկադիր կատարողի է սպանել։ Տեղեկությունը հայտնում են ռուսական լրատվամիջոցներն ու Telegram-ալիքները:

Վերջին 15 տարվա ընթացքում Երևանում կատարված ամենաաղմկոտ սպանությունները

Այսպես, «Baza»-ի տվյալներով՝ սպանվել են 35-ամյա Անդրոնիկ Մաթևոսյանը և 36-ամյա Ալբերտ Ազազյանը (դատելով ազգանուններից՝ էթնիկ հայեր)։ Նրանք գնացել են տղամարդու տուն, քանի որ նրա տունը պետք է դատարանի որոշմամբ ապամոնտաժվեր։ Տղամարդը դիմավորել է զենքով ու կրակ բացել։

«112» Telegram-ալիքը հայտնում է նաև հանցագործի անունը՝ 61-ամյա Վարդան Քոչյան, որը նույնպես հայ է։

Սպանություն Երևանում․ 55-ամյա տղամարդու դին հայտնաբերել են հյուրասենյակում

Աղբյուրի տվյալներով՝ սպանվածների հետ ժամանած երրորդ հարկադիր կատարողը չի տուժել։

Հանցագործին արդեն տեղափոխել են ոստիկանություն։

Շենգավիթում կատարված սպանությունը բացահատվել է. սպանվածը դանակահարողի քեռին է. տեսանյութ

թեգերը:
Ռուսաստան, հայ, Սպանություն

Գլխավոր թեմաներ