18:19 31 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD486.24
  • GBP679.23
  • EUR578.33
  • RUB6.66
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
71 0 0

Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը հույս ունի, որ Մոսկվայի, Երևանի և Բաքվի մասնակցությամբ աշխատանքային խումբը կվերսկսի իր գործունեությունը եռակողմ պայմանավորվածությունների համապատասխան։

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումը առաջնային խնդիր է, որի իրականացման հարցում շահագրգռված են տարածաշրջանի բոլոր երկրները, այդ թվում` Հայաստանն ու Ադրբեջանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան` պատասխանելով հարցերին` արդյո՞ք քննարկվում է միջանցքի հարցն ու շարունակո՞ւմ է արդյոք գործել եռակողմ աշխատանքային խումբը։

Նրա խոսքով` համապատասխան պայմանավորվածություններն արձանագրված են եղել եռակողմ հայտարարություններում, աշխատանքները հանձնարարվել է իրականացնել երեք երկրների փոխվարչապետներին, ոլորտի փորձագետները հաղորդակցությունների վերականգնման համար անհրաժեշտ միջոցների վերլուծություն են անցկացրել, ինչը սկզբունքորեն թույլ է տալիս մոտ հեռանկարում սկսել փուլ առ փուլ իրականացնել համատեղ ենթակառուցվածքային նախագծերը։

«Ակնկալում ենք, որ եռակողմ աշխատանքային խումբն առաջիկայում կվերսկսի իր գործունեությունը համաձայն առաջնորդների եռակողմ պայմանավորվածության։ Առաջնորդներն են որոշել նման աշխատանքի ուղղությունը։ Միևնույն ժամանակ, հայ–ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում տեղի ունեցող միջադեպերը, իհարկե, չեն նպաստում Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների ընդհանուր ֆոնի կարգավորմանը», – ասել է նա։

Զախարովան կողմերին կոչ է արել զսպվածություն դրսևորել և թուլացնել լարվածությունը, ինչպես նաև հակասությունները լուծել բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

ԽՍՀՄ տարիներին ադրբեջանցիները զավթում էին հայերի հողերը, ապա դարձնում քննարկման առարկա

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Բացի այդ, մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:

Մայիսի 26–ի լույս 27–ի գիշերը ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողի է գերեվարել։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկեց Ադրբեջանի հետ սահմանին տեղակայել միջազգային դիտորդների, որոնք կներկայացնեն Ռուսաստանը կամ Մինսկի խմբի համանախագահ մեկ այլ երկիր։

Ըստ թեմայի

Զախարովան խոսել է Ղարաբաղում հակամարտության կարգավորման պայմանների մասին
ՌԴ-ն կողմ է, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելությունը շուտափույթ կերպով տարածաշրջան այցելի. Զախարովա
Խաղաղապահներն ամեն օր ուժ, հոգի և կարողություններ են ներդնում. Մարիա Զախարովա
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան, միջադեպ, Սահման, Մարիա Զախարովա

Գլխավոր թեմաներ