15:43 13 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.61
  • GBP733.68
  • EUR630.16
  • RUB7.24
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
47 0 0

Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի ենթատեքստում։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի - Sputnik. ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ղարաբաղյան իրավիճակն է քննարկել ՌԴ-ում Ֆրանսիայի դեսպան Պիեռ Լեվիի հետ։ Այս մասին տեղեկացնում են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից։

«Զրույցի ընթացքում կարծիքներ փոխանակվեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի ենթատեքստում, ինչպես նաև ԱՊՀ տարածքի այլ հրատապ թեմաների շուրջ»,-նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Գլխատված դիվանագիտությունն ու արցախյան հիմնախնդիրը. ինչ խնդիր է լուծում իշխանությունը

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ըստ թեմայի

Վանեցյանը Ղրիմը ռուսական է անվանել և իրավիճակը համեմատել Լեռնային Ղարաբաղի հետ
Լեռնային Ղարաբաղում սահմանների հարցերը լուծելի են․ Լավրով
Ռուսաստանը կշարունակի մարդասիրական օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին. Գրեչուշկին
թեգերը:
Ֆրանսիա, Արցախ, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ